ԱՄՆ-ը Վրաստանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող լրագրողին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ը Վրաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ ազատ արձակել ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին, որն անցյալ շաբաթ կալանավորվել է Թբիլիսիում և տեղավորվել արտաքսվողների կենտրոնում։

«Մենք խորապես անհանգստացած ենք Թբիլիսիում Աֆղան Սադիգովի ձերբակալության մասին հաղորդումներով։ Կոչ ենք անում Վրաստանի իշխանություններին հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները և հնարավորինս շուտ ազատ արձակել նրան։ Նրա կալանավորումը տեղի է ունենում Ադրբեջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ շարունակվող ճնշումների ֆոնին, և մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացի ձերբակալվածներին, ձեռնպահ մնալ քաղաքացիական հասարակության թիրախավորումից, այդ թվում՝ արտերկրում, և դադարեցնել մամուլի ազատությունը խարխլելու փորձերը»,- ադրբեջանական Թուրան գործակալությանը հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նշենք, որ Թբիլիսիի դատարանն օգոստոսի 4-ին որոշում է կայացրել Azel.TV կայքի ղեկավար Աֆղան Սադիգովին 2 ամսով կալանավորելու մասին։ Այս որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Ադրբեջանական լրատվամիջոցներին այս մասին հայտնել է նրա կինը՝ Սևինջ Սադիգովան։ Դեռևս օգոստոսի 3-ին կինը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր Սադիգովի ձերբակալության մասին։ Նա ասել է, որ դա տեղի է ունեցել իր և իր երեխաների աչքի առաջ, երբ միասին դուրս են եկել տնից։ Կինը կարծում է, որ իր ամուսնուն ձերբակալել է վրացական ոստիկանությունը՝ Ադրբեջանի իշխանությունների հրահանգով։ Սադիգովան վստահ է, որ ամուսնուն կալանավորել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով։ «Վրաստանի իրավապահները հետևում են Ադրբեջանի բռնապետի հրահանգներին»,- ասել է նա։

Հուլիսի 18-ին էլ  Սադիգովին Թբիլիսիի օդանավակայանում թույլ չէին տվել Անկարա թռչել։ Նրան ձերբակալել էին սահմանային և անձնագրային հսկողության կետում։ Սադիգովի խոսքով՝ իրեն ասել են, որ բացի Ադրբեջանից՝ այլ երկիր գնալ չի կարող գնալ։

Սադիգովը նախկին քաղբանտարկյալ է, որը 2016 թվականից ի վեր մի քանի անգամ կալանավորվել  է Բաքվում։ Նա Վրաստանում է ապրում անցյալ տարվա դեկտեմբերի 24-ից։ Սադիգովը բուժման նպատակով գնացել է Վրաստան, սակայն սպառնալիքների պատճառով չի վերադարձել Ադրբեջան։ Նա նախկինում կալանավորվել է 2020 թվականի մայիսին՝ շորթման մեղադրանքով։ 2020-ի նոյեմբերի 3-ին դատարանը նրան դատապարտել է 7 տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանը պատիժը կրճատել է մինչև 6 տարի, իսկ Գերագույն դատարանը՝ 4 տարի։ 2022 թվականի մայիսին նրան ներում է շնորհվել։

Էմմա Չոբանյան