ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաքը կսկսվի օգոստոսի կեսերին․ Ռուբեն Մեհրաբյան

Լուրեր

14.05.2026 | 23:29
Թուրքիայի և Վրաստանի քաղաքացիները 2025 թվականին ԵՄ-ից արտաքսումների թվով առաջին ու երկրորդ տեղերում են
14.05.2026 | 23:15
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակիչը. Հայաստանի պատվիրակը հանդես կգա 6-րդը
14.05.2026 | 23:01
Որևէ պետական հիմնարկ չի կարող պատկանել որևէ մեկին. Անահիտ Ավանեսյանը դատապարտել է Տաշիրի պոլիկլինիկայում տեղի ունեցած միջադեպը
14.05.2026 | 22:51
Ստեղծվելու է Նիկոլայ Ծատուրյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով
14.05.2026 | 22:44
Ղազախստանն ու Թուրքիան ընդլայնված ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել
14.05.2026 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.05.2026 | 22:14
Ռուսական ինքնաթիռի կողմից նետված ավիառումբն է հանգեցրել Բելգորոդի մարզում գնացքի ռելսերից դուրս գալուն. աղբյուր
14.05.2026 | 22:00
Ներում չի լինելու, կազատվեն աշխատանքից այդ տնօրենները՝ կան որոշումներ․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:53
Ադրբեջանում 328 քաղբանտարկյալ կա. իրավապաշտպաններ
14.05.2026 | 21:50
Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր. 15 անձ հոսպիտալացվել է
14.05.2026 | 21:45
Կյանքից հեռացել է Ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը
14.05.2026 | 21:44
Երևան-Եղվարդ ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ
14.05.2026 | 21:30
Ահազանգեր՝ բոլոր կողմերից․ ինչ խախտումներ են եղել քարոզարշավի առաջին շաբաթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:23
Նարեկ Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի այլ քաղաքացիություններից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.05.2026 | 21:13
Էջմիածնում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց. դեպքը բացահայտվել է
Բոլորը

Ներկա պահին ընթանում են Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով ստորագրահավաք կազմակերպելու վերաբերյալ նախապատրաստական աշխատանքները, որոնք օրեր անց կավարտվեն, այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնության անդամ, «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը։

Նրա խոսքով՝ նախապատրաստական աշխատանքներն ավարտելուց հետո կտրվի ստորագրահավաքի մեկնարկը, ինչի մասին հանրությանը կիրազեկեն։

Ըստ Մեհրաբյանի՝ ստորագրահավաքը կմեկնարկի օգոստոսի կեսին։ «Ժողովրդավարական ուժերի հարթակ» նախաձեռնության անդամը նաև հայտնեց, որ ստորագրահավաքի ժամանակ նախատեսում են այցելել մարզեր։

«Դա նաև յուրովի քարոզարշավ է լինելու, այցելելություններ կլինեն թե՛ մարզերում, թե՛ Երևանում՝ հավաքներ, հանդիպումներ»,- հավելեց նա։

Եթե ՀՀ 50 հազար քաղաքացու ստորագրություն հավաքվի, ապա, համաձայն ՀՀ Սահմանադրության, հարցը կմտնի Ազգային ժողովի օրակարգ։ Չընդունվելու դեպքում անհրաժեշտ կլինի 300 հազար ստորագրություն նախագիծը հանրաքվեի դնելու համար։

«Ստորագրահավաք անցկացնելու վերաբերյալ օրենքը նախատեսում է 45 օրացուցային օր, այդ ընթացքում 50 հազար ստորագրություն պետք է հավաքվի։ ԱԺ կուղարկենք այդ փաստաթղթերը։ Մեր համոզմամբ՝ այդ գաղափարի կրողները (Հայաստանի ԵՄ անդամակցության- խմբ․) մեր քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությունն են։ Ընդամենը, այսպես ասենք՝ տեխնիկական հարց է լինելու այդ ստորագրություններ հավաքելը։ Մեր իշխանություններն էլ այս հարցում համակարծիք են, կամ մենք ենք իրենց համակարծիք»,- նշեց Ռուբեն Մեհրաբյանը։

Ավելի վաղ «Ժողովրդավարական ուժերի հարթակ»-ը հայտարարել էր, որ մտադիր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի հարցով ստորագրահավաք կազմակերպել։

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ժողովրդավարական ուժերի նախաձեռնությամբ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հարցով նաև տեղի են ունեցել խորհրդարանական լսումներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ի ժամանակ ասել էր, որ Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն չի տեսնում, քանի որ «գիտի ժողովրդի կարծիքը»։

Մանյա Պողոսյան