Թուրքիայում Instagram-ն արգելափակված կմնա․ սոցցանցի և թուրքական իշխանությունների հանդիպումն արդյունք չի տվել

Լուրեր

01.05.2026 | 12:08
ԵԽ-ի բանաձևում Արցախի հիշատակման պատճառով Բաքվում ԵՄ դեսպանն Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել․ բողոքի նոտա է հանձնվել
01.05.2026 | 11:55
2 մլն եվրո և 1,8 մլն դոլար կանխիկ, 16 անշարժ գույք․ ինչ է հայտարարագրել Նարեկ Կարապետյանը
01.05.2026 | 11:43
Եվրախորհրդարանը ցանկանում է ՀՀ-ի ընտրությունները պաշտպանել ռուսական ազդեցությունից․ DW-ի անդրադարձը
01.05.2026 | 11:33
ՖԻՖԱ-ի նախագահը հաստատել է՝ Իրանը կմասնակցի ԱԱ-2026-ին․ Դոնալդ Թրամփն արձագանքել է
01.05.2026 | 11:31
«Աշխատանքն ու աշխատողն այսօր․ մարտահրավերներն ու առաջնահերթությունները». ՈՒՂԻՂ
01.05.2026 | 11:16
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
01.05.2026 | 11:01
Աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ և ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը․ ՀՀ նախագահ
01.05.2026 | 10:48
«Զեբրն» իրականում ներկված ավանակ էր․ կենդանաբանական այգուց կենդանի չի փախել
01.05.2026 | 10:44
Արման Ծառուկյանը RAF-ում կմրցի Թոնի Ֆերգյուսոնի հետ
01.05.2026 | 10:36
Ուկրաինական ԱԹՍ-ները կրկին հարձակվել են Տուապսեի վրա. ծովային տերմինալի տարածքում հրդեհ է բռնկվել
01.05.2026 | 10:21
Առաջնահերթ խնդիր է գործադուլի իրավունքի երաշխավորումը․ ՄԻՊ-ի ուղերձը Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
01.05.2026 | 10:00
Մայիսի 2-ից 5-ը Երևանում որոշ փողոցներ փակ կլինեն
01.05.2026 | 09:46
Աշխատում է քաղաքացին՝ զարգանում է տնտեսությունը՝ ապահովելով պետության առաջընթացը․ Ալեն Սիմոնյան
01.05.2026 | 09:27
Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում, և սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ է․ ՀՀ վարչապետի ուղերձը
30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Բոլորը

Թուրքիայի  իշխանությունների և Instagram սոցիալական ցանցի ներկայացուցիչների հանդիպումը երկրում սոցցանցի արգելափակումը վերացնելու հետ կապված անարդյունք է ավարտվել։ Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Մենք չստացանք ցանկալի արդյունքը։ Մենք հետևում ենք, ակտիվորեն քննարկում ենք։ Չեմ կարծում, որ այսօր ինչ-որ տեղաշարժ կլինի, առաջընթաց դեռ չկա»,- ասել է նա։

Նշենք, որ Թուրքիայում օգոստոսի 2-ից արգելափակվել է Instagram-ը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ պատճառը ՀԱՄԱՍ-ի սպանված ղեկավար Իսմայիլ Հանիեի ցավակցական հաղորդագրությունների հրապարակումների խոչընդոտումն է։

Նախօրեին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ բախվում են «թվային ֆաշիզմի հետ»։

«Այս պահին մենք անձամբ ականատես ենք լինում, թե ինչպես են սոցիալական մեդիա ընկերությունները գործում մաֆիայի պես այն ամենում, ինչը շոշափում է նրանց շահերը։ Մենք բախվում ենք թվային ֆաշիզմի հետ, որը չի կարող հանդուրժել նույնիսկ պաղեստինցի նահատակների լուսանկարները և անմիջապես արգելափակում է դրանք՝ դա քարոզելով որպես ազատություն»,- հայտարարել էր Էրդողանը։

Էմմա Չոբանյան