Երկու ոտքի անդամահատումից երեք տարի անց է զինծառայողը հաշմանդամ ճանաչվել․ ՀՔԱՎ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2021թ․ հունվարի 23-ին Ա․Ա․-ն պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացնելիս մարտական դիրքում ստանում է բեկորային վիրավորում։ Նույն օրը Ա․Ա․-ն հոսպիտալացվում է, ստացած բեկորային վնասվածքների պատճառով ստորին վերջույթները անդամահատվում են։ 2021թ․-ի փետրվարի 15-ին ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Ա․Ա․-ն ոչ պիտանի է ճանաչվում զինվորական ծառայության համար և վաղաժամ զորացրվում։ Մայիսի 16-ին Ա․Ա․-ն Միասնական սոցիալական ծառայության կողմից ենթարկվում է բժշկասոցիալական փորձաքննության, բայց չի ճանաչվում հաշմանդամ։

ՀՔԱՎ գրասենյակը / կազմակերպության նախկին փաստաբան Հայկ Հակոբյան/ ստանձնում է Ա․Ա․-ի իրավունքների պաշտպանությունը։ 2022թ․-ի հունիսի 30-ին հայցադիմում է ներկայացվում ՀՀ վարչական դատարան՝ պարտավորեցնելու Միասնական սոցիալական ծառայությանը Ա․Ա․-ին հաշմանդամության երրորդ խումբ սահմանել։ Վարչական դատարանի 2023թ․ դեկտեմբերի 21-ի որոշմամբ Կազմակերպության հայցը բավարարվում է։

2023թ․-ի հունվարի 13-ին Միասնական սոցիալական ծառայությունը բողոքարկում է կայացված վճիռը։ 2023թ․ հոկտեմբերի 12-ին ՀՀ Վերաքննիչ դատարանը որոշում է ՄՍԾ-ի բողոքը մերժել։

ՀՔԱՎ գրասենյակը շարունակում է Ա․Ա․-ի իրավունքների պաշտպանությունը։ ՄՍԾ-ն, չհամաձայնվելով ՀՀ վարչական և վերաքննիչ վարչական դատարանի որոշման հետ, 2023թ․-ի նոյեմբերի 29-ին վճռաբեկ բողոք է ներկայացնում ՀՀ վճռաբեկ վարչական դատարան։ 2024թ-ի մարտի 1-ին վճռաբեկ վարչական դատարանը որոշում է կայացնում՝ մերժել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բողոքի ընդունումը։

Ավելի քան երեք տարվա պայքարից հետո Ա․Ա․-ի իրավունքները վերականգնվում են։

Միասնական սոցիալական ծառայությունը Ա․Ա․ -ին 2024 թ․ հունիսի 7-ին սահմանել է անժամկետ 3-րդ կարգի հաշմանդամություն։