Վերին Լարսի անցակետն այս գիշեր չի գործի, 800 հայկական բեռնատար կա կուտակված․ Վահան Հակոբյան

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վերին Լարսի անցակետն այս գիշեր 01:00-ից մինչ առավոտյան 10:00 չի գործի և փակ կլինի բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ նշելով, որ պատճառն անցակետի վերազինման աշխատանքներն են։

«Վերին Լարսի վրացական կողմում այս գիշեր նախատեսվում է իրականացնել տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչի հետևանքով անցակետը երկու ուղղությամբ էլ չի սպասարկելու։ Վերազինման աշխատանքներն ավարտվելուն պես նախատեսվում է, որ անցակետի աշխատանքն առավոտյան կվերականգնվի»,- մանրամասնեց մաքսային կցորդը։

Վահան Հակոբյանը հայտնեց, որ այս պահին Վերին Լարսում կուտակումներ կան՝ թե՛ մարդատար ավտոմեքենաների, թե՛ բեռնատարների։ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մաքսային կցորդի փոխանցմամբ՝ ռուսական կողմում ընդհանուր 3000 բեռնատար սպասում է, որ դուրս գա դեպի Վրաստան, որոնցից մոտ 800 հայկական է։

«Մեքենաների կուտակումների պատճառը տուրիստական սեզոնն է․ խնդիրը նրանում է, որ այս սեզոնին մարդատար մեքենաները շատ են, իսկ վրացական կողմը չի կարողանում ամբողջ հոսքը սպասարկել, որպեսզի կուտակումներ չառաջանան։ Հոսքն ավելի մեծ է, քան երբևէ եղել է»,- եզրափակեց նա։