Ավելի քան տասը երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել անհապաղ հեռանալ Լիբանանից

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն երկրների ցանկը, որոնք կոչ են անում իրենց քաղաքացիներին անհապաղ լքել Լիբանանի տարածքը, շարունակում է ընդլայնվել։ Այսօր Ճապոնիայի դեսպանատունը նմանատիպ ծանուցում է ուղարկել երկրի քաղաքացիներին՝ շիաների «Հըզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև զինված հակամարտության հնարավոր սրման պայմաններում, գրում է ՌԻԱ Նովոստին:

Անցյալ շաբաթ շիաների բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրը սպանվեց Բեյրութի արվարձաններից մեկում իսրայելական օդային հարվածների հետևանքով։ Բազմահարկ բնակելի շենքը, որտեղ նա գտնվում էր, հիմնովին ավերվել է։ Վիրավորվեց 68 խաղաղ բնակիչ։

Շարժման առաջնորդ Հասան Նասրուլլան իր վերջին ելույթի ժամանակ ասել է, որ «Հըզբոլլահ»-ն անցնում է Իսրայելի հետ պայքարի նոր մակարդակի և մտադիր է ուժեղ հակահարված տալ։

Ավելի ուշ Թեհրանում սպանվեց պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն, ում մահվան համար Իրանը հատուցմամբ սպառնաց Իսրայելին։ Իսրայելի ղեկավարությունը հայտարարել է, որ պատրաստ է զանգվածային հարվածներ հասցնել Լիբանանին՝ Իրանի և տարածաշրջանում նրա դաշնակիցների հարձակման դեպքում: