Թուրքիայի իշխանությունները պաղեստինամետ ցուցարարների են ձերբակալել՝ ադրբեջանական SOCAR ընկերության դեմ ցույցի համար

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Թուրքիայի իշխանությունները հերթական անգամ ձերբակալել են «1000 Youth for Palestine» նախաձեռնության անդամներին, որոնք բողոքում են Իսրայելին նավթ մատակարարող Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) դեմ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ թուրքական ոստիկանությունն այս անգամ ձերբակալել է «1000 Youth for Palestine» նախաձեռնության երեք անդամների։ Պաղեստինամետ ցուցարարներին, որոնք ձերբակալվել են Ստամբուլում SOCAR-ի շենքի դիմաց բողոքի ակցիայից հետո, մեղադրվում են «գույքը վնասելու», «հանրային անվտանգությունը դիտավորյալ վտանգելու» և «բողոքի ցույցերի մասին օրենքը խախտելու» համար։

Դատախազության կողմից  ցուցմունք վերցնելուց հետո նրանք ազատ են արձակվել դատական ​​հսկողությամբ՝ գիշերն անցկացնելով կալանքի տակ։

Նախաձեռնությունը X-ի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել՝ նշելով․ «SOCAR-ի նավթով սնվող սիոնիստական ​​ինքնաթիռները սպանում են հազարավոր պաղեստինցիների և ավերում Գազայի հատվածը: Անվտանգության իրական սպառնալիքը գալիս է սիոնիստ ցեղասպաններից և նրանց կեղծավոր գործընկերներից: Մինչ Պաղեստինում շարունակվում է ցեղասպանությունը, խաղաղություն չի լինի նրանց համար, որոնք աջակցում են Իսրայելին այս հողերում»:

Նախաձեռնությունը կոչ է անում Թուրքիայի կառավարությանը խզել բոլոր հարաբերությունները Իսրայելի հետ: Խումբը բազմաթիվ բողոքի ցույցեր է կազմակերպել Ստամբուլում, այդ թվում՝ ադրբեջանական SOCAR ընկերության շենքի դիմաց։ Վերջին նման խոշոր ցույցերից մեկը տեղի է ունեցել մայիսի 31-ին, երբ ցուցարարները կարմիր ներկ էին լցրել շենքի վրա։ Դրանից հետո ոստիկանությունը շրջայցեր էր իրականացրել ակցիայի մասնակիցների տներում ու մեկ տասնյակից ավելի ցուցարարի ձերբակալել։

Էմմա Չոբանյան