Ինչու է ձգձգվում դատաբժշկական փորձաքննությունը․ 1.5 տարի անց պարզ չէ՝ ինչն է եղել ծննդկանի ու նորածնի մահվան պատճառը

Լուրեր

12.03.2026 | 20:51
Երևանի բյուջեի եկամուտները 2025-ին 148.5 մլրդ դրամ են կազմել․ ինչպե՞ս են ձևավորվել դրանք
12.03.2026 | 20:45
Որքան փող ու ինչ գույքեր են բռնագանձման ենթակա ՀՅԴ-ական նախկին նախարարից ու եղբորից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 20:37
ՍԴ–ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ–ի լիցենզիայից զրկելու որոշումը
12.03.2026 | 20:29
Այսօր Կատարից Օման անվճար տեղափոխվել է ՀՀ 10 քաղաքացի. ԱԳՆ
12.03.2026 | 20:13
Մերձավոր Արևելքի պատերազմի պատճառով Իրանում երեք միլիոն ներքին տեղահանված կա. ՄԱԿ
12.03.2026 | 20:00
Իրանի դեմ լայնածավալ պատերազմ է ԱՄՆ-ի ներգրավմամբ․ բնական կլինի «Թրամփի ուղու» ձգձգումը․ Գեորգի Միրզաբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 19:49
Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է Բելգիայի պաշտպանության նախարարի հետ
12.03.2026 | 19:37
Իրանի նոր գերագույն առաջնորդը խոսել է ընտանիքի զոհված անդամների մասին
12.03.2026 | 19:25
Factor TV-ի անդրադարձից հետո սոցաշխատողն այցելել է տնակում ապրող ընտանիքին
12.03.2026 | 19:13
Փաստաթուղթ ենք փոխանցել վարչապետին ու դատախազություն. Հայրիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 19:00
Առաջին անգամ ենք գնում ընտրությունների, երբ Արցախը հայկական չէ, խոստումները չեն կատարել, 65%-ը չեն հավաքի․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 18:50
Ծեծից մինչև թմրաբիզնես․ ի՞նչն է մղում դեռահասներին հանցավորության
12.03.2026 | 18:38
Իրաքի ափերի մոտ հարձակման ենթարկված լցանավում 23 վրացի նավաստի է եղել
12.03.2026 | 18:29
Մայք Թայսոն. Հաճույքով կմենամարտեի Ուսիկի հետ
12.03.2026 | 18:20
Իսրայելական բանակին հրամայվել է պատրաստվել Լիբանանում գործողությունների «ընդլայնմանը»
Բոլորը

Արայիկ Ջուլհակյանը 1.5 տարի անց չունի հարցի պատասխանը՝ ինչու մահացան կինն ու նորածին երեխան։ 2022 թվականի հոկտեմբերին կինը՝ Կարինե Մուսայելյանը, ծննդաբերել էր «Շենգավիթ» ԲԿ-ում։ Ծնունդն ընդունող բժիշկն ասել էր, որ երեխան մահացած է ծնվել։ Ծննդաբերությունից ժամեր անց մահացել էր նաև 33-ամյա ծննդկանը։ Ամուսինը դժգոհ է գործի քննությունից, նրա խոսքով՝ նախաձեռնված քրեական վարույթը տեղից չի շարժվում։

«Հանձնաժողովային փորձաքննությունը չի կայանում, քանի որ փորձագետներից մեկը չի ներկայանում։ Եթե այդպես շարունակվի, շատ երկար կձգվի, ես ուզում եմ հասկանալ՝ ո՞րն է պատճառը, ինչո՞ւ չեն ներկայանում»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է Արայիկ Ջուլհակյանը՝ ընդգծելով, որ այս ամենում դիտավորություն է տեսնում։

Կնոջ ու փոքրիկի մահվան համար Արայիկ Ջուլհակյանը մեղադրում է «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Կարինե Հովհաննիսյանին, որը, ըստ նրա, ուշ է ծնարան մտել, հետո մահացած երեխային ցույց տվել ու ասել, որը նորածինը կյանքի հետ անհամատեղելի արատ է ունեցել, որը հնարավոր չի եղել մինչև երեխայի ծնունդը պարզել: Ըստ նախնական տվյալների՝ փաստաթղթերում արձանագրվել է պտղի սուր ասֆիքսիա՝ շնչահեղձություն, ինչի պատճառը ենթադրվում է, որ եղել է նորմայից կարճ պորտալարը: Ըստ նրա՝ կինը հղիության ընթացքում գանգատներ չի ունեցել։

«Մինչև ծնվելը բոլորը լսել են երեխայի սրտի աշխատանքը, բայց երեխան ծնվել է մահացած։ Եթե մասնագետ լիներ այնտեղ, կհասկանար, որ պիտի տվյալ պահին կեսարյան հատում անեն կամ, եթե ծայրահեղ վիճակ էր, կնոջս կյանքը փրկեին․ բայցեր շատ կան»,- ասում է Արայիկ Ջուլհակյանը։ Պնդում է՝ կինը մահացել է արնահոսությունից, քանի որ նրան ուշ են տարել վերակենդանացման բաժանմունք։

«Շենգավիթ» ԲԿ-ից Factor.am-ին փոխանցեցին՝ մեկնաբանություն կտան այն ժամանակ, երբ հայտնի լինեն դատաբժշկական փորձաքննության պատասխանները։

Առողջապահության նախարարության լրատվականից էլ մեզ հայտենցին, որ գործը նախաքննության փուլում է, դատաբժշկական փորձաքննությունն ընթացքում է՝ առանց այլ մանրամասների։

Արայիկ Ջուլհակյանի համար տարակուսելի է փորձաքննության ձգձգումը․ նա արդար դատաքննություն է պահանջում՝ պնդելով, որ կինն ու երեխան մահացել են բժիշկների անփութության հետևանքով։

 

Արփի Հակոբյան