«Պետք է ասես՝ չէ՛ եղբայր, ես COP29-ին չեմ գնա, մինչև գերիներին չտա»․ արդյոք Բաքվում պահվող հայերի վերադարձը մոտ ապագայում իրատեսական է

Լուրեր

09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
09.11.2026 | 16:57
Պատասխանել ենք ՌԴ-ի գազի գնի վերաբերյալ ուղարկված նամակին. Դավիթ Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 16:49
Ադրբեջանի դեսպանին պաշտոնական բողոք է փոխանցվել․ Թեհրանը՝ Բաքվի կողմից Իրանի քաղաքացիներին «պերսոնա նոն գրատա» հայտարարելու մասին
Բոլորը

Ինչպես հայտնի է երեկ Անկարայի օդանավակայանում տեղի է ունեցել ազատազրկված 26 անձանց փոխանակում Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև։ Ռուսաստան վերադարձածների մեծ մասն արևմտյան երկրներում դատապարտվել են լրտեսության, սպանության, խարդախության և այլ մեղադրանքներով։

«Գերմանիան, Լեհաստանը, Սլովենիան, Նորվեգիան և Թուրքիան մեր կողքին կանգնեցին։ Նրանք ընդունեցին համարձակ և խիզախ որոշումներ, ազատ արձակեցին իրենց երկրներում պահվող բանտարկյալներին, որոնք արդարացիորեն պահվում էին, նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերեցին ամերիկացիներին տուն վերադարձնելու համար»,- նշել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

Այս իրադարձության ֆոնին ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Վեդանտ Պատելին հերթական ճեպազրույցում հարց էին ուղղել Ադրբեջանում անազատության մեջ պահվող հայերի, այդ թվում՝ ԼՂ-ի քաղաքական գործիչների վերաբերյալ։ Պատելը հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը շարունակում է խորապես ներգրավված մնալ Ադրբեջանում պահվող հայերի խնդրին»։

Ռուսաստանի և արևմտյան երկրների միջև ազատազրկվածների փոխանակման ֆոնին Հայաստանում ևս ակտիվացել է Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի թեման։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանն ուղիղ համեմատություն անցկացնելը կոռեկտ չի համարում, բայց նկատում է՝ զուգահեռներ կարելի է տանել։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, եթե ԱՄՆ-ն ազդեցության լծակներ ունի Ռուսաստանի վրա, ապա կարող է ազդել նաև Ադրբեջանի վրա։ Գրիգորյանի կարծիքով` ԱՄՆ-ն այսօր էլ զբաղվում է հայ գերիների խնդրով։ Նա հիշեցնում է նախորդ տարվա վերջին հայ գերիների վերադարձը, որը, ըստ քաղաքագետի, տեղի էր ունեցել հենց ԱՄՆ-ի ջանքերով։

«ԱՄՆ-ն աշխատում է այդ ուղղությամբ՝ համոզում է, ճնշում է, բայց չի ուզում այնքան ճնշել, որ Ադրբեջանը գնա դեպի Ռուսաստան։ Պարզ է, որ ԱՄՆ-ը չի ուզում, որ Ադրբեջանը գնա դեպի Ռուսաստան»,- կարծիք է հայտնում քաղաքագետը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Ադրբեջանում պահվող հայերի վերադարձի հարցով դեռ ցանկալի արդյունք չկա։

Ստեփան Գրիգորյանի դիտարկմամբ` այս հարցով անելիք ունի Հայաստանը։ Նրա համոզմամբ՝ իշխանությունները պետք է այդ հարցը բարձրացնեն նաև դեմոկրատական աշխարհի առջև։

«Պետք է ասեն, թե ինչու են մարդիկ իրենց հայացքների համար հայտնվել ադրբեջանական բանտում՝ նկատի ունենալով Ղարաբաղի պաշտոնյաներին։ Նրանց պայքարն ի՞նչ էր․ ինքնորոշման իրավունքի պայքար էր։ Նրանք հանցագործներ չեն։ Գերիների վերադարձի հարցով իշխանություններն աշխատանքներ տանում են, բայց բավարար չեն։ Մեր կառավարությունը պետք է նաև խաղաղության պայմանագրի կոնտեքստում գերիների հարցը բարձրացնի։ Պետք է նախաձեռնությամբ հանդես գան։ Պետք է ասես՝ չէ՛ եղբայր, ես COP29-ին չեմ գնա, մինչև գերիներին չտա։ Պետք է դիմես քո դաշնակիցներին, և ասես՝ ո՞նց մենք, կամ դուք կարող եք գնալ այդ համաժողովին, քանի գերիներ կան»,- ասում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, երեկ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը «Տիգրանաշենը չի հանձնվելու թշնամուն» թեմայով քննարկման ժամանակ անդրադարձել էր Ադրբեջանում պահվող անձանց խնդրին և տվյալներ հրապարակել։ Նրա փոխանցմամբ՝ այս պահին ունենք 210 անձինք, որոնք վերադարձել են Ադրբեջանից, շարունակաբար այնտեղ պահվում են 23 հայեր, բայց 23-ից 5-ը գերեվարվել է 2020 թվականի պատերազմի ընթացքում:

«Մենք ունենք երկու ռազմագերիներ, ովքեր հոկտեմբերին մասնակցել են ռազմական գործողություններին, ունենք գերիներ, քաղաքացիական անձինք, ովքեր ըստ էության, գերեվարվել են նոյեմբերի 9-ի հայտարարության հաջորդող օրերին, երբ ընդամենը անցում են կատարել մի տարածք, որի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություններ չեն ունեցել, որից հետո մենք ունենք երկու քաղաքացիական անձանց առևանգում, ձերբակալում, որը կապված է եղել բնակավայրում մոլորվելու և մեկ դեպքը Կարմիր խաչի ուղեկցությամբ Հայաստան տեղափոխեու հետ, այո, հարցը վերաբերվում է Վագիֆ Խաչատրյանի հայտնի դեպքի հետ»,- ներկայացրել է Սահակյանը։

Ըստ իրավապաշտպանի՝ մյուս 16 դեպքերը կապված են 2023 թվականի սեպտեմբերի հարձակման հետ: Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ 8 անձինք եղել են այն բնակավայրերում, որտեղ ընթացել են ռազմական գործողություններ, այսինքն՝ 7-ը եղել են կամավոր հիմունքներով ռազմական գործողությունների մասնակիցեր, և 1 քաղաքացիական տարեց անձ, իսկ մյուս 8-ն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն է։

Իրավապաշտպանը, սակայն, ընդգծել է, որ Ադրբեջանում պահվող հայերի խնդիրը սրանով չի սահմանափակվում, քանի որ կան անձինք, ովքեր գերեվարվել են, բայց Ադրբեջանը հրաժարվում է ընդունել նրանց գերության փաստը: Խոսքն, ըստ նրա, առնվազն 80 անձի մասին է:

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին 2020-2023թթ. գերեվարված ՀՀ 31 և սեպտեմբերին Արցախում գերեվարված 1 զինծառայողների Ադրբեջանը վերադարձրել էր։ Հայաստանն էլ իր հերթին վերադարձրել էր 2 ադրբեջանցի զինծառայողի։

«Որպես բարի կամքի քայլ` Հայաստանը նաև իր աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի ներկայացրած հայտին և հանել իր թեկնածությունը»,- ասված էր հայկական կողմի տարածած հաղորդագրության մեջ:

Դրանից առաջ հայ գերիներ ազատ էին արձակվել 2022-ի հոկտեմբերի 4-ին։ ԱՄՆ միջնորդությամբ Ադրբեջանը հայկական կողմին էր վերադարձրել 17 անձի։

 

 

Մանյա Պողոսյան