Բայրամովը Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյայի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ Սահմանադրությունից ու ռազմականացումից

Լուրեր

10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի և Հարավային Կովկասի գլխավոր վարչության ղեկավար Մեհմեթ Սամսարի գլխավորած պատվիրակության հետ Բաքվում հանդիպմանը քննարկել է երկու երկրների միջև առկա դաշնակցային հարաբերությունները, բազմակողմ ձևաչափերում համագործակցությունից բխող, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, հաղորդում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Բայրամովն իր զրուցակցին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

«Ուշադրություն է հրավիրվել, որ խաղաղության գործընթացի առջև ծառացած խնդիրները պահպանվում են, այդ թվում՝ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ շարունակվող պահանջներն ու Հայաստանի Սահմանադրությունում առկա պահանջները, քայլեր, որոնք սպառնում են տարածաշրջանային կայունությանը՝ նպաստելով երրորդ երկրների կողմից Հայաստանի ռազմականացմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվել է, թե, իբր, «նման սպառնալիքները խոչընդոտում են խաղաղությանն ու կայունությանը, տարածաշրջանում փոխգործակցությանը, տարածաշրջանային տրանսպորտային կապերի զարգացմանը և, ընդհանրապես, տարածաշրջանային խնդիրների կարգավորմանը, ընդգծվել է այդ սպառնալիքների վերացման կարևորությունը»։