Երևանում, Արագածոտնի մարզում կապարակնքվել են գազաբենզալցակայան և «Զիլ» մակնիշի գազի շարժական լցակայան, իսկ Արմավիրի մարզում ապամոնտաժվել է բենզալցակայան

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի, Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում գտնվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Վերը նշված օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։

Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել նաև Արագածոտնի մարզի տարածքում՝ Երևան-Գյումրի մայրուղու հարակից տարածքում շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի վրա տեղադրված են եղել սարքավորումներ, որոնցով իրականցվել են ավտոմեքենաների գազով լիցքավորում։

Արդյունքում արձանագրվել է, որ «Զիլ 431410» մակնիշի տրանսպորտային միջոցը, որը շահագործվել է որպես շարժական լցակայան՝ հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ ՆԳՆ ԱՎՕ ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։

Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը, որպես շարժական լցակայան շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղ աշխատանքի արդյունքում կապարակնքվել են։

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում շահագործվող բենզալցակայանն էլ Տեսչական մարմնի և Վաղարշապատի համայնքապետարանի համագործակցության արդյունքում ամբողջությամբ ապամոնտաժվել է։