ՌԴ-ն սպառնում է Ճապոնիային Ուկրաինային հրթիռներ փոխանցելու համար

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Մոսկվան հայտարարել է, որ Տոկիոյին ՌԴ-ի հանդեպ թշնամաբար տրամադրված կհամարի, եթե ճապոնական PAC-3 հրթիռները փոխանցվեն Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նաստասինը, գրում է NHK-ն։

Ռուսաստանի Դաշնությունն այսպես է արձագանքել Ճապոնիայի և ԱՄՆ-ի միջև «Patriot» համակարգերի համար հրթիռներ փոխանցելու մասին համաձայնագրին։

Մոսկվան Տոկիոյի գործողությունները կդիտարկի որպես «թշնամական վերաբերմունք» Ռուսաստանի նկատմամբ, եթե ճապոնական հրթիռները փոխանցվեն ուկրաինական բանակին։

Նաստասինը հավելել է, որ Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում «վճռական հակաքայլեր» իրականացնել, մասնավորապես, Ճապոնիայի հետ երկկողմ հարաբերությունների համատեքստում։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ռուսական կողմը։

Հավելենք, որ ռազմական տեխնիկայի արտահանման կանոնների թուլացումից հետո առաջին անգամ Ճապոնիան ԱՄՆ-ին կփոխանցի հայրենական արտադրության PAC-3 հրթիռներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի համար։