ՄԱԿ-ը զգուշացնում է՝ զերծ մնալ Մերձավոր Արևելքում մեծ պատերազմից

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը քննադատել է իսրայելական բանակի հարձակումը Բեյրութի վրա և Թեհրանում արմատական իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Հարավային Բեյրութում և Թեհրանում հարձակումները վկայում են վտանգավոր էսկալացիայի մասին այն ժամանակ, երբ բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն Գազայում հրադադարի հաստատմանը և իսրայելա-լիբանանյան սահմանին հանգստություն հաստատելուն»,- ասել է նրախոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով՝ Գուտերեշը կոչ է արել շահագրգիռ կողմերին «եռանդորեն աշխատել տարածաշրջանում լարվածության թուլացման ուղղությամբ՝ բոլորի համար երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատելու համար»։

ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցչի տեղակալ Միցուկո Շինոն կոչ է արել միջազգային ջանքեր գործադրել՝ Մերձավոր Արևելքում խոշոր ռազմական հակամարտությունը կանխելու համար:

«Մենք մտավախություն ունենք, որ տարածաշրջանը գտնվում է համապարփակ պատերազմի շեմին»,- ասել է նա:

Իր հերթին, ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ներկայացուցիչ Ֆու Կոնգը կարծում է, որ Գազայում հրադադարի հասնելու անկարողությունն է լարվածության սրման պատճառը։ Ավելի մեծ ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելի շատ ճնշում գործադրեն և ավելի եռանդուն աշխատեն Գազայում պատերազմի կրակը մարելու համար, ասել է նա։

ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Բարբարա Վուդվորդը հանգստության և զսպվածության կոչ է արել՝ կրկնելով Գազայում կրակն անհապաղ դադարեցնելու իր կոչը։ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը պետք է վերականգնեն իրենց հանձնառությունը խաղաղ գործընթացին, որը կհանգեցնի երկու պետությունների լուծմանը՝ ապահով Իսրայելով և ինքնիշխան Պաղեստին պետությունով, ասել է նա:

«Խաղաղության ճանապարհը պետք է լինի դիվանագիտական բանակցությունների միջոցով: Երկարաժամկետ խաղաղությունը չի կարող ապահովվել ռումբերով և փամփուշտներով»,- շեշտել է Վուդվորդը: