ՆԳ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ

Լուրեր

09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
Բոլորը

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 31-ին անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Երևան քաղաքի վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողներ, ինչպես նաև ՆԳ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ. տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Վահե Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարության բարեփոխումները՝ մասնավորապես անդրադառնալով նոր ձևավորվող Համայնքային ոստիկանության կադրային համալրման գործընթացին։

Համայնքային ոստիկանության ձևավորման գործընթացում նախարարը կարևորել է միջազգային փորձի ներդրումը, նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ ակտիվ համագործակցությունը։

Անդրադառնալով նոր համայնքային ոստիկանի գործառույթներին՝ ՆԳ նախարարը նշել է, որ ստորաբաժանումն իրականացնելու է հանցագործությունների կանխարգելում, ընտանեկան բռնության դեպքերին հակազդելու, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելու, ինչպես նաև համայնքների հետ ակտիվ աշխատանք։

Վահե Ղազարյանը ընդգծել է, որ ուշադրության կենտրոնում են համայնքային ոստիկանության տեխնիկական հագեցվածության հարցերը. ստորաբաժանումը հագեցած է լինելու հատուկ սարքավորումներով և տրանսպորտային միջոցներով։

ՆԳ նախարարը ծառայողներից հետաքրքրվել է ատեստավորման գործընթացում գրանցած արդյունքներից, նաև հորդորել ակտիվացնել մասնակցությունը, ինչը կնպաստի սոցիալական երաշխիքների բարելավմանը։ Քննարկվել են նաև ծառայողների կարգապահությանն առնչվող հարցեր։