Մեկ օրում երեք վրաերթ՝ Երևանում. քրեական վարույթներ են նախաձեռնվել. ՔԿ

Լուրեր

10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
10.11.2026 | 20:16
Աբու Դաբիում բանակցություններն արդյունավետ էին․ Ռուբիո
10.11.2026 | 20:00
Փաշինյան-Պուտին հանդիպում է պատրաստվում․ ռուսամետների կալանքով ջախջախվում են ՌԴ-ի ակտիվները ՀՀ-ում․ Արեգ Քոչինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 19:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
10.11.2026 | 19:30
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քննչական կոմիտեն անդրադարձել է Երևանում մեկ օրում երեք վրաերթին՝ նշելով, որ քրեական վարույթներ են նախաձեռնվել:

«Հուլիսի 31-ին՝ առավոտյան, ժամը 08․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հովսեփ Էմինի փողոցի կամրջի վրա Երևանի բնակչի կողմից վարած «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 76-ամյա հետիոտն Երևան քաղաքի բնակիչ։ Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Նույն օրը՝ ժամը 09․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Քրիստափորի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել վրաերթ, որի հետևանքով Երևան քաղաքի 16-ամյա բնակիչը ստացել է մարմնական վնասվածքներ և բուժօգնության է տեղափոխվել բժշկական կենտրոն։

Պարզվել է, որ վրաերթը տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության հաշվեկշռում գտնվող «Գազ 32212» մակնիշի ավտոմեքենայով, իսկ տուժող անչափահասը եղել է ինքնագլորով։

Նույն օրը՝ ժամը 11․00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում Երևան քաղաքի բնակչի վարած «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել հետիոտն, 30 տարեկան Երևանի բնակիչ, որը վնասվածքներով տեղափոխվել է բուժհաստատություն։

Երեք դեպքերի առթիվ էլ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Վնասվածքներ ստացած անձինք տուժող են ճանաչվել։ Ըստ բուժհաստատություններից ստացված տեղեկատվության՝ անչափահասի վիճակը բավարար է, կոտրվածքներ չունի, իսկ մյուս երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են, միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։