Տարբեր երկրներից գիտնականներ դիմել են Ալիևին՝ ազատ արձակելու ՀՀ-ի հետ գործակցելու համար մեղադրվող թալիշ հետազոտողին

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Տարբեր երկրների համալսարանների և գիտահետազոտական ​​կենտրոնների մի խումբ գիտնականներ դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային՝ կապված թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովի դեմ հարուցված քրեական գործի հետ։ Նրանք կոչ են արել նպաստել հետազոտողի ազատ արձակմանը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Մենք Աբիլովին ճանաչում ենք որպես տաղանդավոր ազգագրագետի, որը դաշտային հետազոտությունների ընթացքում ուսումնասիրել է Հարավային Կովկասի, Փոքր Ասիայի և Մերձավոր Արևելքի տարբեր էթնիկ և կրոնական խմբերի մշակութային առանձնահատկությունները: Նրա հետաքրքրությունները զուտ գիտական ​​են, իսկ նպատակները՝ բացառապես ակադեմիական»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ նա Բորիս Միլլերի 1903 թվականին թուրքական ժողովրդական երգերի վերաբերյալ թուրքերեն թարգմանության համահեղինակ է։ Աբիլովը մասնակցել է նաև թուրք-ռուսական առաջին դարձվածքաբանական բառարանի ստեղծմանը։ Դաշտային ազգագրությամբ զբաղվելիս ուսումնասիրել է Թուրքիայի և Հարավային Կովկասի ժողովուրդների, այդ թվում՝ ադրբեջանցիների, թուրքերի և թալիշների կյանքն ու մշակույթը։

«Որպես միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետ՝ Աբիլովն ուսումնասիրել է նաև Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության խնդիրը Հարավային Կովկասում, ինչի մասին է վկայում նրա ատենախոսության թեման՝ «Թուրքիայի հարաբերությունները Հարավային Կովկասի պետությունների հետ (2001-2015 թթ.)»»,- ասվում է դիմումի մեջ։

Դիմումը ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի, Շվեդիայի, Ղազախստանի, Գերմանիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի և Իռլանդիայի համալսարանների և հետազոտական ​​կենտրոնների 20 գիտնականներ։

Թուրքական գործարար շրջանակների 25 ներկայացուցիչներ նույնպես դիմել են Ալիևներին՝ Աբիլովի նկատմամբ քրեական հետապնդում թույլ չտալու համար։ Հեղինակները նշում են, որ իրենք հնարավորություն են ունեցել անձամբ շփվել Աբիլովի հետ Թուրքիայի և Բելառուսի գիտական ​​միջոցառումների ժամանակ և նրան բնութագրում են որպես թուրքերի ու թյուրքական երկրների մշակույթի նկատմամբ գիտական ​​հետաքրքրություն ունեցող մասնագետի։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ հեղինակները խնդրում են Ադրբեջանի ղեկավարներին աջակցել Աբիլովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցում։

Աբիլովի գործով հայտարարություն է տարածել նաև Ադրբեջանի Թալիշների Հանրային խորհուրդը։ Նշվում է, որ Աբիլովի կալանավորումը անհիմն է, իսկ նրան առաջադրված մեղադրանքը՝ շինծու, և կոչ են  անում անհապաղ ազատ արձակել հետազոտողին։

Նշենք, որ հունիսի 22-ին Աբիլովը կանչվել է Պետական ​​անվտանգության ծառայության Մասալլիի շրջանային բաժին և 6 ժամ հարցաքննվել։ Հունիսի 27-ին Բաքվից Մինսկ թռչելիս նրան թույլ չեն տվել ինքնաթիռ նստել, վերցրել են անձնագիրն ու հեռախոսը։ Հուլիսի 22-ին Աբիլովին կրկին հրավիրել են Պետական ​​անվտանգության ծառայության Մասալլիի շրջանային բաժին՝ անձնագիրը և հեռախոսը վերադարձնելու պատրվակով։ Սակայն առանց հարազատներին ծանուցելու՝ Աբիլովին տարել են Բաքու։

Հուլիսի 24-ին Բաքվի Սաբայիլի շրջանային դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը 4 ամիս ժամկետով։ Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 283-րդ (ազգային ատելության սերմանում) և 274-րդ (պետական ​​դավաճանություն) հոդվածներով։

Ադրբեջանի իշխանամերձ լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որ Աբիլովը ձերբակալվել է «Ադրբեջանի Պետական ​​անվտանգության ծառայության կողմից իրականացված հատուկ օպերատիվ միջոցառումների արդյունքում»։ Նա մեղադրվում է «պետական ​​դավաճանության մեջ՝ երրորդ երկրի տարածքում տեղակայված Հայաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների առաջադրանքները կատարելու՝ Ադրբեջանի Հանրապետության տարածքում էթնիկական հողի վրա ատելություն և թշնամանք հրահրելու գործողություններ իրականացնելու համար»։ Նշվում է, թե դատավարության ընթացքում այլ ապացույցների հետ հրապարակվել են, իբր, գաղտնի բանակցություններն ու գործարքները, որոնք «Աբիլովն անցկացրել է Skype-ով Երևանի պետական ​​համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ և Հայաստանի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանի հետ, որն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված նպատակային աշխատանք է տանում հայկական հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո»։

Նշվում է, թե հիմնավոր կասկածները հաստատվել են Աբիլովի կողմից օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ  միասին տարբեր երկրներից խմբերի ներգրավմամբ, ինչպես նաև իրանագետ Վարդան Ոսկանյանի ու այլ անձանց օգնությամբ, կապված հայկական հատուկ ծառայությունների հետ, իրականացրել են Ադրբեջանի դեմ թշնամական գործունեություն։

Աբիլովն ու նրա ընտանիքի անդամներն այս մեղադրանքներն անվանում են կեղծիք ու չեն ընդունում։ Թալիշ ակտիվիստները կարծում են, որ Աբիլովը կալանավորվել է շինծու մեղադրանքով, իրական պատճառը տարբեր ազգային փոքրամասնությունների, այդ թվում՝ Ադրբեջանի թալիշների հետ կապված հետազոտություններն են։

Նա, լինելով Ադրբեջանի քաղաքացի, ունի նաև Բելառուսում բնակության թույլտվություն և մանկուց բնակվում է այնտեղ։ Աբիլովը Լատվիայում գրանցված «Թալիշի ազգային ակադեմիա»-ի հիմնադիրներից է։ Նա նաև «Թալիշի ազգային ակադեմիայի լրատվական»-ի գլխավոր խմբագիրն  է։

Էմմա Չոբանյան