Անկարան դատապարտում, Մոսկվան՝ «անընդունելի» է համարում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

Անկարան դատապարտում է Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

«Մենք դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը Թեհրանում ստոր հարձակման արդյունքում: Մեր ցավակցությունն ենք հայտնում Պաղեստինի ժողովրդին, որը Հանիեի նման հարյուր հազարավոր նահատակների է զոհաբերել, որպեսզի նրանք կարողանան խաղաղ ապրել իրենց հայրենիքում՝ իրենց պետության հարկի տակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ հերթական անգամ պարզ է դարձել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը մտադիր չէ հասնել խաղաղության։

«Այս հարձակումն ուղղված է նրան, որ Գազայի հատվածում պատերազմը տարածվի տարածաշրջանում։ Եթե միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկի Իսրայելին կանգնեցնելու համար, մեր տարածաշրջանը կբախվի ավելի լուրջ  հակամարտությունների»,- ընդգծում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Մոսկվան իր հերթին ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահը համարվում է բացարձակապես «անընդունելի քաղաքական սպանություն», որը սպառնում է տարածաշրջանում հետագա էսկալացիայով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը։

«Դա բացարաձակ անընդունելի  քաղաքական սպանություն է և կհանգեցնի լարվածության հետագա սրման»,- ասել է նա։