Ինչ են պայմանավորվել Ռուբինյանն ու Քըլըչը՝ ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի

Լուրեր

09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:39
Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում խուլիգանություն կատարած տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.11.2026 | 18:38
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել պատանեկան Օլիմպիական խաղերում
09.11.2026 | 18:27
Փաշինյանն ինքնիշխանության հետ այնքան կապ ունի, որքան Նաիրի Հունանյանը՝ հումանիզմի. Սուրենյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 18:18
Ծնողական ժամից օգտվելու իրավունքը նախատեսվում է սահմանափակել․ փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում
09.11.2026 | 18:05
ԵՄ-ն կմասնակցի Աբու Դաբիի բանակցություններին․ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների մասին
09.11.2026 | 17:59
ՀՖՖ մրցավարները նշանակումներ են ստացել միջազգային խաղերում
09.11.2026 | 17:52
Nvidia-ի ղեկավարի սիրավեպը՝ լրտեսական սկանդալի կենտրոնում․ ընկերությունը հետաքննություն է սկսել Չինաստանի հետ հնարավոր կապերի պատճառով
09.11.2026 | 17:44
Աջափնյակում հրազենով սպանություն կատարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան
09.11.2026 | 17:35
Դավիդ Սիլվան վերադարձը խաղադաշտ նշել է գոլով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:26
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» դիտորդական առաքելությանը՝ դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին հետևելու համար
09.11.2026 | 17:17
Ես չեմ վիրավորել ռուսներին․ Շիրակի մարզպետը` աղմկահարույց հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 17:08
Ֆրանսիայի անկարգությունները՝ տեղեկատվական պատերազմի թիրախում․ ԵՄ-ն մատնանշում է Ռուսաստանի, MAGA-ի և Իսրայելի հետ կապվող օգտահաշիվները
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այսօր հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի հանդիպման վերաբերյալ։ Նշվում է, որ հուլիսի 30-ին Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ, դեսպան Սերդար Քըլըչը և Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն հինգերորդ հանդիպումն են ունեցել երկու երկրների սահմանին գտնվող Ալիջան-Մարգարա անցակետում։

Ըստ թուրքական կողմի հաղորդագրության՝ կողմերը վերահաստատել են նախորդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները։

«Նրանք պայմանավորվել են նաև գնահատել տեխնիկական պահանջները, որոնք թույլ կտան կազմակերպել Աքյաքա/Ախուրիկ երկաթուղային սահմանային անցակետի գործարկումը տարածաշրջանային զարգացումներին համահունչ, ինչպես նաև պարզեցնել դիվանագիտական/պաշտոնական անձնագիր ունեցողների համար փոխադարձ վիզայի ընթացակարգերը»,-ասվում է հայտարարության մեջ։

Բացի այդ, կողմերը կրկին ընդգծել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու կարգավորման գործընթացը առանց որևէ նախապայմանի՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար։

Ռուբինյան-Քըլըչ հանդիպման մասին հաղորդագրություն է տարածել նաև ՀՀ ԱԳՆ-ն։