ԱՄՆ-ն Ուկրաինային 1,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի

Լուրեր

09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
Բոլորը

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Ուկրաինային օգնության երկու փաթեթ տրամադրելու մասին, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

200 միլիոն դոլար արժողությամբ առաջին փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, HIMARS-ի համար զինամթերք, ականանետեր և Javelin հակատանկային հրթիռներ։ Այս փաթեթի շրջանակում զենքերն Ուկրաինա կուղարկվեն անմիջապես ամերիկյան բանակի պահեստներից։

Երկրորդ՝ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթը կտրամադրվի Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության (USAI) միջոցով։ Այս ծրագիրը ենթադրում է ոչ թե տեխնիկայի ուղղակի փոխանցում Ուկրաինային,  այլև ձեռնարկությունների հետ պայմանագրերի կնքում զենքի արտադրության կամ գնման համար։ Կիևը, ի թիվս այլ բաների, կստանա հակաօդային պաշտպանության ուժեղացման միջոցներ, HIMARS և NASAMS համակարգերի համար զինամթերք, ռադիոէլեկտրոնային պատերազմի սարքավորումներ և բարձր ճշգրտության ավիացիոն զինամթերք։

Սա արդեն USAI-ի շրջանակում օգնության քսաներորդ փաթեթն է և ԱՄՆ ռազմական տեխնիկայի 62-րդ տրանշը, որը տրամադրվել է Ուկրաինային Ջո Բայդենի վարչակազմի կողմից 2021 թվականի օգոստոսից ի վեր։

Պենտագոնի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն 50 դաշնակիցների հետ միասին շարունակելու է Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ օգնություն ռուսական ագրեսիայի դեմ պայքարելու համար։