Մակրոնն Իրանի նորընտիր նախագահին հորդորել է չաջակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «ագրեսիվ պատերազմին»

Լուրեր

21.11.2026 | 09:30
Դավիթ Սիմոնյանը հաղթել է նոկաուտով ու մեդալ ապահովել Մ-23 ԵԱ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնն Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցում հորդորել է  չաջակցել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի «ագրեսիվ պատերազմին»։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի գրասենյանը, գրում է AFP-ն։

Մակրոնը նաև ասել է Փեզեշքիանին, որ «ամեն ինչ պետք է արվի Իսրայելի և Լիբանանի միջև ռազմական էսկալացիայից խուսափելու համար՝ Գոլանի բարձունքներում մահացու հրթիռային հարվածից հետո, որի մեղավոր է համարվում Թեհրանի կողմից աջակցվող լիբանանյան «Հըզբոլլահ»-ը, կոչ անելով Իրանին «դադարեցնել իր աջակցությունը ապակայունացնող դերակատարներին» Մերձավոր Արևելքում։

Նա նաև Իրանին զսպվածության կոչ է արել՝ ասելով, որ նոր պատերազմը «կործանարար հետևանքներ կունենա տարածաշրջանի համար», որն արդեն իսկ չափազանց լարված է Գազայի հատվածում պաղեստինյան ՀԱՄԱՍ  խմբավորման հետ Իսրայելի պատերազմի պատճառով:

Շնորհավորելով Փեզեշքիանին հուլիսի 5-ի նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ՝ Մակրոնը, այնուամենայնիվ, ընդգծել է երկրում «իրական փոփոխությունների» անհրաժեշտությունը։ Նա նաև կոչ է արել Իրանի նախագահին «վերջ դնել իրանական միջուկային ծրագրի տագնապալի էսկալացիային»՝ կոչ անելով դիվանագիտական ​​լուծում գտնել:

Մակրոնը նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել երեք ֆրանսիացիներին, որոնք «երկու տարի անարդարացիորեն պատանդ են պահվում Իրանի բանտերում»։ Նա ասել է, որ Իրանի կողմից նրանց ազատ արձակումն «անխուսափելի պահանջ է և նախապայման Փարիզի ու Թեհրանի միջև հարաբերությունների բարելավման համար»:

Իրանական IRNA-ի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցում Փեզեշքիանը հայտնել է Ֆրանսիայի հետ հարաբերությունները զարգացնելու՝ Թեհրանի պատրաստակամությունը՝ հիմնված ազնվության և վստահության վրա։

Նա լուրջ մտահոգություն է հայտնել «սիոնիստական ​​ռեժիմի հետ Լիբանանի հարավային սահմաններում լարվածության սրման կապակցությամբ՝ զգուշացնելով Լիբանանի դեմ սիոնիստական ​​ցանկացած հնարավոր ագրեսիայի հետևանքների մասին»։

Իրանի նախագահն ասել է, որ «Լիբանանի վրա ցանկացած հարձակում կլինի սիոնիստական ​​ռեժիմի մեծ սխալը, որը ծանր հետևանքներ կունենա այդ ռեժիմի համար»։