Ով է հանրային ռադիոյի նոր տնօրենը․ Գարեգին Խումարյանը պատրաստվում է հայց ներկայացնել խորհրդի դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 18:09
«Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալի համար բերված աղցաններում հայտնաբերվել են թմրամիջոցներ․ հանձնուք բերած կինը ձերբակալվել է
22.11.2024 | 18:00
Factor TV-ի լրագրողը մրցանակի արժանացավ
22.11.2024 | 17:54
Արայիկ Հարությունյանը ՀԾԿՀ աշխատակազմին է ներկայացրել Մեսրոպ Մեսրոպյանին
22.11.2024 | 17:48
Կիմ Չեն Ընը խոսել է Կորեական թերակղզում միջուկային պատերազմի մասին
22.11.2024 | 17:34
Կարեն Խաչատրյանը` բրոնզե մեդալակիր
22.11.2024 | 17:30
Չինաստանում 83 մլրդ դոլարի ոսկու պաշար է հայտնաբերվել
22.11.2024 | 17:03
Հայաստանի բասկետբոլի ընտրանու մարզչի ժամանակավոր պաշտոնակատարը ֆավորիտ է համարում Ավստրիային
22.11.2024 | 16:50
Ավինյանն ու Մարությանը կբանավիճեն Factor TV-ի եթերում
22.11.2024 | 16:37
Թուրքիայի ԱԳ նախարարը ողջունել է ՄՔԴ-ի կողմից Նեթանյահուի կալանքի որոշումը
22.11.2024 | 16:24
Հոկտեմբեր ամսվա տաք մեկնարկը և ցրտաշունչ ավարտը
22.11.2024 | 16:11
Բրիտանացի կրիպտոարժույթի մայների ընկերուհին աղբամանն է նետել 750 միլիոն դոլար արժողությամբ կոշտ սկավառակը
22.11.2024 | 15:55
«Հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ միայն Ադրբեջանի քաղաքացիություն ընդունելով»․ Հաջիև
22.11.2024 | 15:46
Խաղաղության ու կանանց մասին՝ պաթոսից անդին
22.11.2024 | 15:38
Պարզվել են Հյուսիսային պողոտայի տարածքում նախկին բնակիչներին պատկանող անշարժ գույքը խարդախությամբ ձեռք բերելու դեպքերի հանգամանքներ
22.11.2024 | 15:27
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը կմրցի Վրաստանի հետ
Բոլորը

Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթում այսօր հաղթող ճանաչվեց Արմեն Քոլոյանը։ Հանրային հեռարձակողի խորհրդի նիստում անդամների գերակշռող մասը նրա օգտին քվեարկեց։

Մրցույթում հաղթող ճանաչված Արմեն Քոլոյանը 67 տարեկան է, բնակվում է Պրահայում, աշխատում է «Ազատություն» ռ/կ-ում։ Նա այս պահին էլ Հայաստանում չէ։

Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար պայքարում էր 9 թեկնածու, այդ թվում՝ հաղթող ճանաչված Արմեն Քոլոյանը և նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը։ 2019 թվականից մինչև այս տարվա ապրիլի 8-ը լրատվամիջոցը ղեկավարած Խումարյանը վիճարկում է մրցույթի անցկացման կարգն ու արդյունքերը։ Նա պատրաստվում է դատի տալ Հանրային հեռարձակողի խորհրդին։

Գարեգին Խումարյանը նկատի ուներ Հանրային հեռարձակողի խորհրդի այն հայտարարությունը, որը հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 31-ին ռադիոյին տված հարցազրույցից հետո իր հրապարակած հոդվածին։ Խումարյանն անձնական կարծիք էր հայտնել Հանրայինի կայքում, խորհուրդն էլ որոշել էր ուսումնասիրել՝ տնօրենը էթիկայի կանոնները խախտե՞լ է, թե՞ ոչ։ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանը համամիտ չէ նախկին տնօրենի պնդումների հետ։

Մինչ մրցույթի արդյունքների հրապարակումը Գարեգին Խումարյանը հայտարարել էր, որ պետք է տնօրենի ընտրության համար անկախ ընտրիչներից բաղկացած հանձնաժողով ձևավորել ու նոր մրցույթ հայտարարել։ Արա Շիրինյանը հակադարձում է՝ 2020 թվականին ընդունվել է «Տեսալսողական մեդիայի մասին» նոր օրենք, որի շրջանակում էլ գործել են։

Խումարյանը մրցույթում հաղթող ճանաչված, բայց դեռ տնօրեն չնշանակված Արմեն Քոլոյանին համարում է իշխանության նախընտրելի թեկնածու։ Նա դեռ մեկ շաբաթ առաջ էր ֆեյսբուքում գրել, թե կառավարությունում Արմեն Քոլոյանը և Արա Շիրինյանը հանդիպել են բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ չհստակեցնելով, թե ում մասին է խոսքը։ Շիրինյանն այս տեղեկությունը հերքում է, Քոլոյանը հրաժարվում է այդ մասին խոսել, իսկ Խումարյանը շարունակում է պնդել՝ առանց փաստեր ներկայացնելու։

Վերադառնալով Արմեն Քոլոյանին՝ նա այսօր հակված չէր խոսել ո՛չ իր առաջադրման, ո՛չ Հանրային ռադիոն իշխանական քարոզչամիջոց դարձնելու մեղադրանքներից։ Միայն հաստատեց տեղեկությունը, որ ԱՄՆ քաղաքացիություն ունի։

Քոլոյանին ռադիոյի տնօրենի պաշտոնում ընտրած Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահն ու որոշ անդամներ փոխկապակցված են Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախագահ Արա Շիրինյանը եղել է ՔՊ Վերադարձի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում, անդամներից Վասակ Դարբինյանը, Վահագն Թևոսյանն աշխատել են Փաշինյանի հետ նույն թերթում, Թևոսյանը եղել է նաև «Իմ քայլ»-ից պատգամավոր։ Խորհրդի մեկ այլ անդամ Արփի Ոսկանյանի ամուսինը եղել է պատգամավորի թեկնածու Փաշինյանի ղեկավարած ՔՊ-ի ցուցակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան