Վրացի ընդդիմադիրները ՍԴ հայց են ներկայացրել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Վրացի ընդդիմադիրները, հետևելով երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և հարյուրից ավելի հասարակական կազմակերպությունների, հայց են ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան (ՍԴ) «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ, ասել է պատգամավոր Թինա Բոկուչավան։

«Այս օրենքը պետք է չեղարկվի, այլապես կարող է անուղղելի վնաս հասցնել այս երկրին, սեպտեմբերի 3-ից կսկսվի օրենքի ամբողջական կիրարկումը և պատժամիջոցների կիրառումը, ուստի կարծում ենք, որ մինչ այդ պետք է խորհրդակցություն լինի՝ քննարկելու կասեցման հարցը»,- Սահմանադրական դատարանում լրագրողներին ասել է Բոկուչավան, որն ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահն է։

Ավելի վաղ նախագահ Զուրաբիշվիլին և ավելի քան 120 հասարակական կազմակերպություններ հայց էին ներկայացրել Սահմանադրական դատարան՝ պահանջելով կասեցնել օրենքի գործողությունը, իսկ հետագայում վերացնել այն։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ այդ պնդումները հեռանկար չունեն։

Newsgeorgia-ի հաղորդմամբ՝ հայցը ներկայացրել են ընդդիմադիր 38 պատգամավորներ։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը՝ չնայած բազմահազարանոց բողոքի ցույցերին և Արևմուտքի նախազգուշացումներին։ Մայիսի 18-ին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին վետո դրեց օրենքի վրա՝ այն անվանելով «ռուսական» և «հակասահմանադրական»։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, սակայն, հունիսի 3-ին ստորագրեց օրենքը՝ շրջանցելով նախագահի վետոն։