Երևանի գլխավոր հատակագծի մասին հանրային քննարկումները՝ առանց հանրային մասնակցության․ ԹԻՀԿ

Լուրեր

01.11.2024 | 18:38
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 208-ի. կան անհայտ թվով կորածներ
01.11.2024 | 18:26
Թուրքիան ՌԴ-ից ներկրվող բնական գազի համար հատուկ գին է ցանկանում ստանալ
01.11.2024 | 18:19
Էդգար Զաքարյանը նշանակվել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ
01.11.2024 | 18:15
Գրիգորյանն ու Մուստաֆաևը հանդիպել են ՀՀ-Ադրբեջան սահմանին․ քննարկվել են սահմանազատմանը և տրանսպորտային ուղիներին վերաբերող հարցեր
01.11.2024 | 18:09
«Վրացական երազանք»-ը մտադիր է ընդդիմության դեմ բողոք ներկայացնել դատախազություն
01.11.2024 | 18:00
Արմեն Գևորգյանին թույլատրել են հատել ՀՀ սահմանը, ԱՄՆ-ը նոր օգնություն կտրամադրի Կիևին․ ԼՈՒՐԵՐ
01.11.2024 | 17:53
Ղեկին հեռախոսով խաղացող վարորդն ազատվել է աշխատանքից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.11.2024 | 17:50
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ կկանգնեն ՌԴ-ի կողքին՝ «մինչև հաղթական ավարտը»
01.11.2024 | 17:38
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպեր շրջանի պատվիրակությանը
01.11.2024 | 17:27
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը
01.11.2024 | 17:22
Թրամփն իրեն ՌԴ-ի բարեկամ համարողներին «հիվանդ» է անվանել՝ հայտարարելով, թե հենց ինքն է կանգնեցրել «Հյուսիսային հոսք 2»-ը
01.11.2024 | 17:13
Կանգնեցրել է իրեն վազանցող քաղաքացու ավտոմեքենան ու դանակահարել
01.11.2024 | 17:04
Պեսկովը՝ ՌԴ-ում Հյուսիսային Կորեայի զինվորականների մասին Բլինքենի հայտարարության մասին
01.11.2024 | 16:52
Վիզաների ազատականացման համար առողջապահության ապահովագրության ներդրումը կարևոր է. Ավանեսյան
01.11.2024 | 16:41
Իրանը պատրաստվում է Իսրայելին հարվածել Իրաքի տարածքից
Բոլորը

Ս.թ. ապրիլի 9-ին Երևանի քաղաքապետարանը կայքում տեղադրել է «Հանրային քննարկման հրավեր»՝ տեղեկացնելով, որ 2024 թվականի մայիսի 14-ին Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրում նախատեսվում է կազմակերպել Երևան համայնքի կողմից ներկայացված «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծ» հիմնադրույթային փաստաթղթի վերաբերյալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով նախատեսված առաջին հանրային լսումը․ տեղեկացնում են Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնից (ԹԻՀԿ)։

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող փաստաթղթերը պետք է ենթարկվեն ռազմավարական էկոլոգիական գնահատման (ՌԷԳ) և բնապահպանական փորձաքննության: Նույն օրենքով սահմանվում է ՌԷԳ-ի և փորձաքննության գործընթացների մեկնարկը և հանրության մասնակցության իրավունքի մասին տեղեկատվության տարածումը, ՌԷԳ-ի փաստաթղթերի մատչելիության ապահովումը, լսումներին հանրության մասնակցության պայմանների ստեղծումը և պաշտոնական կայքերով ու այլ միջոցներով փաստաթղթի նախագծի վերաբերյալ հանրության իրազեկումը:

Հանրային լսումների ծանուցումը պետք է պարունակի՝

1. նախաձեռնողի անունը
2. փաստաթղթի նախագծի անվանումը
3. ամփոփ նկարագիրը
4. փաստաթղթի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը
5. հանրային լսումների ժամանակը և վայրը
6. տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները

Երևանի քաղաքապետարանի կողմից ս.թ. ապրիլի 9-ին հրապարակված ծանուցումը չի բավարարում Օրենքի պահանջներին, և այդպիսով գործընթացի սկիզբն արդեն իսկ խնդրահարույց է։ Մասնավորապես՝ հրապարակված հայտարարության մեջ ապահովված չեն 3-րդ (նկարագիրը), 4-րդ (գլխավոր հատակագծի նախագծի դրույթների վերաբերյալ տեղեկատվությունը) և 6-րդ (տեղեկատվություն ստանալու վայրը և առաջարկություններ ներկայացնելու ժամկետները) կետերի պահանջները:
Ծանուցման տեքստում նշվում է երկու հեռախոսահամար՝ մեկը տեղեկատվություն ստանալու («Երևաննախագիծ» ՓԲԸ), մյուսը՝ առաջարկությունները հավաքագրելու համար (Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչություն), որոնցով բազմակի զանգեր անելուց հետո ԹԻՀԿ աշխատակիցներին այդպես էլ չի հաջողվել հասանելիություն ունենալ նախատեսվող փաստաթղթին:

ԹԻՀԿ-ի նամակին ի պատասխան քաղաքապետարանից արձագանքեցին, որ օրենքի սահմանված կարգով կատարվել է շահագրգիռ կողմերի պատշաճ իրազեկում, ծանուցումը հրապարակվել է «Առավոտ» օրաթերթի տպագիր տարբերակում, քաղաքապետարանի կայքում և փակցվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի նստավայրի հայտարարությունների ցուցատախտակին։

Հանրային լսումներին մասնակցել է ընդամենը տասնմեկ ներկայացուցիչ քաղաքապետարանից և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցներից։ Լսումների ժամանակ մասնակիցների մոտ հարցեր չեն առաջացել։

Հետագայում «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրենը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ այս փուլում որևէ թուղթ չեն կարող տրամադրել, թեև փաթեթն արդեն տրամադրվել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությանը փորձաքննության նպատակով։

Այսպիսով, հայտարարության մեջ նշված գերատեսչություններից գլխավոր հատակագծին առնչվող որևէ փաստաթուղթ հնարավոր չէր ստանալ։
Թերևս արժե այս համատեքստում համեմատության համար հիշատակել, որ 2005 թ-ին Երևանի գլխավոր հատակագիծը անցել է ռազմավարական էկոլոգիական գնահատման մի քանի ամիս տևողությամբ ինտենսիվ գործընթաց, որի շրջանակում իրականացվել է 7 հանրային ու մասնագիտական լսում/քննարկում՝ մոտ 270 մասնագետների, հասարակական գործիչների և շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ։

Ի լրումն Օրենքի խախտումներին, Երևանի գլխավոր հատակագծի ընդունման ուղղությամբ իրականացվող գործընթացը նաև հակասում է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերով տեղեկատվության մատչելիության, որոշումների ընդունման գործընթացում հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» (Օրհուսի) կոնվենցիայի պահանջներին։

ԹԻՀԿ-ն առաջարկել է քաղաքապետարանին վերսկսել Երևանի գլխավոր հատակագծի վերաբերյալ հանրային ծանուցման և ռազմավարական էկոլոգիական գնահատման գործընթացը՝ ապահովելով բավարար պայմաններ շահագրգիռ հանրության արդյունավետ և բովանդակային մասնակցության համար՝ հաշվի առնելով ներկայացվող առաջարկները և դրանց հիման վրա կատարելագործելով Երևանի զարգացման գլխավոր քաղաքաշինական փաստաթուղթը։