Նախագահ Արմեն Սարգսյանի ընտրության հետ կապված որևէ խնդիր չի էլ եղել, փաստաթղթի հարցը փակվել է․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
13.11.2026 | 13:11
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել ու պարտվել է Անիշ Գիրիին
13.11.2026 | 13:00
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը կանչվել է ԱՄՆ Կոնգրես՝ լրտեսության մեջ կասկածվող չինուհու հետ կապերի պատճառով
13.11.2026 | 12:51
Ադրբեջանն ու Մեծ Բրիտանիան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ այն ենթադրում է նաև պաշտպանական ոլորտում համագործակցություն
13.11.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում միայն մեկ համայնքում է առաջադրվել
13.11.2026 | 12:29
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր կան
13.11.2026 | 12:21
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Սևանավանք» արծաթե հուշադրամը
13.11.2026 | 12:10
Ավտոբուսի վարորդը ղեկին մահացել է // Եվրոպացի առաջնորդները ՀՀ-ի վերաբերյալ հայտարարություն են տարածել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

«Ազգային ժողովի պատգամավորները որևէ մեկին որևէ պաշտոն չեն նվիրել, իրենց կարծիքն իրենց քվեաթերթիկներով արտահայտելով ընտրել են Սահմանադրական դատարանի նախագահ՝ Սահմանադրությանն ու օրենքի տառին համապատասխան։ Որևէ խախտում չի եղել, ամեն ինչ ընթացել է կանոնակարգին համապատասխան, չեմ կարծում, որ նման խոսակցություններ տարածելը բխում է մեր ժողովրդի շահերից, կրկնում եմ՝ որևէ մեկը պաշտոն նվեր չի ստացել և դրա կարիքն էլ չկար»,- այս մասին այսօր «ԱԺ մոնիթորինգ. 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները» թեմայով քննարկման ժամանակ՝ ի պատասխան դիտարկմանը, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը եղել է վիճահարույց, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։ 

Քննարկմանը մասնակից ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ անդրադարձավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ընտրության հետ կապված խնդրին և նշեց, որ Ազգային ժողովում նախագահ Արմեն Սարգսյանի ընտրության հետ կապված էլ որևէ խնդիր չի եղել։ 

«Հանրապետության նախագահի ընտրության ժամանակ բնակության վայրի մասին հարցն էր, որը հետագայում Նիկոլ Փաշինյանը դեռևս վարչապետ չընտրված ասել է, որ համոզվել է, հայտարարել է դրա մասին,  այսինքն՝ այն հարցը, որը նա վիճարկում էր՝ փակվել է, հետևաբար նախագահի ընտրության հետ կապված որևէ խնդիր չկա»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։