2020-2024թթ. ընթացքում ՀՀ–ում հեպատիտի դեմ բուժում է ստացել շուրջ 3025 պացիենտ

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

2020-2024թթ. ընթացքում Հայաստանում հեպատիտի դեմ բուժում է ստացել շուրջ 3025 պացիենտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը` անդրադառնալով Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան։

Այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Վիրուսային հեպատիտը լյարդի բորբոքում է, որը հանգեցնում է լյարդի բջիջների ոչնչացմանը:

Կան տարբեր տեսակի հեպատիտի վիրուսներ (Ա-ից Ե), սակայն ամենամտահոգիչն են հեպատիտ Բ-ն և Ց-ն. դրանք ամեն օր առաջացնում են վարակման շուրջ 8000 նոր դեպք, որոնք հիմնականում չեն հայտնաբերվում: Հեպատիտ Բ-ի դեմ պայքարում են կանխարգելիչ պատվաստումով, իսկ հեպատիտ Ց-ի համար առկա է արդյունավետ բուժում: Հայաստանում հեպատիտների կանխարգելման և վերահսկման ծրագրի գործադրումից հետո նվազել են հեպատիտների սուր և քրոնիկ դեպքերը, բարելավվել դեպքերի վաղ հայտնաբերումը:

Հեպատիտ Ց-ի արդյունավետ բուժումն իրականացվում է պետության հովանու ներքո` անճար, հաստատված կարգի համաձայն: Վաղ հայտնաբերման դեպքում բուժումն ապահովում է շուրջ 100% արդյունավետություն:

2020-2023թթ. ընթացքում բուժում է ստացել շուրջ 2569 պացիենտ: 2024թ. բուժվել կամ բուժման փուլում է 456 պացիենտ:
Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվա շրջանակներում հնարավորություն ունեք հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի ԱՆՎՃԱՐ և ԱՆԱՆՈՒՆ հետազոտություններ անցնելու Երևանում և մարզերում:

Շարժական կլինիկաները կլինեն հետևյալ ժամանակացույցով`
✔️հուլիսի 28- Երևան (Ազատության հրապարակ, ժամը 14:00-20:00),
✔️հուլիսի 29- Գյումրի (Քըրք Քըրքորյանի արձանի հարակից տարածք, ժամը 11:30-17:30),
✔️հուլիսի 29- Վանաձոր (Արցախի պուրակի մոտակայք, ժամը՝ 11:30-17:30),
✔️հուլիսի 30- Արտաշատ (գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:30-17:30),
✔️հուլիսի 30- Աբովյան քաղաք (Հանրապետության փողոց, ժամը՝ 11:30-17:30),
✔️հուլիսի 30- Գավառ քաղաք (նախկին գյուղատնտեսական շուկայի հարակից տարածք, ժամը՝ 11:00-17:00):

Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: