Վեդու համայնքապետարանը՝ մանկապարտեզում երեխայի ծեծի մասին

Լուրեր

24.02.2026 | 14:52
ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների ծախսերի նախահաշիվը՝ 4 մլրդ 451 մլն 688 հազար դրամ 
24.02.2026 | 14:44
Թեհրանն ու Բաքուն համապարփակ համագործակցության փաստաթուղթ են ստորագրել
24.02.2026 | 14:38
Հայաստանում ավտոմոտոսպորտի ոլորտում ձևավորել է մասնագիտական ներուժ․ FIA-ի գլխավոր քարտուղար
24.02.2026 | 14:27
Հայտնի է դարձել՝ ինչ է Մեսին ասել մրցավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:19
Ձերբակալվել է 143 մանկապարտեզի տնօրենը
24.02.2026 | 14:14
Բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան շենքի մոտ․ լրանում է Ուկրաինայի վրա հարձակման 4-րդ տարելիցը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 14:02
Քոչարյանին և երկու օլիգարխներին պետք է զրո քվե տա ժողովուրդը. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:53
Ուսումնասիրում ենք «Իմ քայլը» հիմնադրամի, «Ուժեղ Հայաստանի» առաջարկները. ՀԿԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:42
«Այսօր լրանում է ուղիղ չորս տարին, ինչ Պուտինը երեք օրում գրավում է Կիևը». Զելենսկի
24.02.2026 | 13:31
Առաջարկվում են տուրքի նոր տեսակներ՝ մշակութային արժեքների արտահանման գործընթացների իրականացման համար
24.02.2026 | 13:29
Ֆլոյդ Մեյվեզերն ու Մենի Պակյաոն ռևանշ մենամարտ կանցկացնեն
24.02.2026 | 13:20
Իրանում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է չորս մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 13:09
«Զանգեզուրի միջանցքը» և «Թրամփի ուղին» համաձայնեցված են. թուրք պատգամավոր
24.02.2026 | 13:00
Դուք չգիտե՞ք՝ ինչու է անհնար խոսել Մայր Աթոռի ներկայացուցիչների հետ․ Ղազարյանը՝ Լիլիթ Գալստյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.02.2026 | 12:50
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վեդու համայնքապետարանը հայտարարություն է տարածել համացանցում տարածված տեսանյութի վերաբերյալ, որտեղ երևում է, որ մանկապարտեզում երեխաներից մեկին ծեծի են ենթարկում։

«Հարգելի քաղաքացիներ.

Այսօր՝ հուլիսի 26-ին, ժամը 14:00-ի սահմաններում, սոցիալական կայքերում տարածված տեսանյութի (Փոքր Վեդու «Զարթոնք» ՆՈՒՀ-ՀՈԱԿ-ում տեղի ունեցած միջադեպով) կապակցությամբ տեղեկացնում ենք, որ դեպքի մասին իրազեկվելուց անմիջապես հետո Վեդի համայնքի ղեկավարը իր լիազորությունների շրջանակներում հետամուտ է եղել դեպքի հանգամանքների բացահայտման, մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և հետագայում նմանատիպ դեպքերը բացառելու ուղղությամբ:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով համապատասխան հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժին»,- նշված է հայտարարության մեջ: