Հարիսը հայտարարել է, որ չի լռի «Գազայում տառապանքների մասին»

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել է, որ «անկեղծ և կառուցողական հանդիպում» է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Նա ժամանել էր Վաշինգտոն՝ ելույթ ունենալու Կոնգրեսում և նախագահ Ջո Բայդենի հետ քննարկելու Գազայի հատվածում հրադադարի մասին նոր համաձայնագրի մանրամասները, հայտնում է AP-ն։

Բացի Բայդենից, Նեթանյահուն զրուցել է նաև Հարիսի հետ, որն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի նախագահական ընտրություններին։ Հանդիպումից հետո Հարիսն ասել է, որ Իսրայելի պատերազմը ՀԱՄԱՍ-ի հետ բարդ է, և «շատ հաճախ խոսակցությունը երկակի բնույթ է կրում, երբ իրականությունն այլ բան է»:

Հարիսն ասել է, որ ինքը պաշտպանում է Իսրայելի՝ իրեն պաշտպանելու իրավունքը, բայց նաև խոսում է Գազայի խաղաղ բնակիչների շրջանում լայնածավալ տառապանքների մասին, քանի որ մարտերը շարունակվում են:

«Մենք չենք կարող աչք փակել այդ տառապանքների դիմաց։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ, որ թմրենք տառապանքից: Եվ ես չեմ լռելու»,- ասել է նա։