Թրամփը հրաժարվել է Հարիսի հետ բանավեճից, քանի դեռ նա պաշտոնապես հաստատված չէ որպես թեկնածու

Լուրեր

07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
Բոլորը

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի թիմը հրաժարվել է բանավեճից իրենց հիմնական մրցակցի՝ Քամալա Հարիսի հետ։ Այս մասին հայտարարել է Թրամփի խոսնակ Սթիվեն Չենգը, հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ բանավեճի պլանավորումը «չի կարող ավարտվել այնքան ժամանակ, քանի դեռ դեմոկրատները պաշտոնապես չեն որոշել իրենց թեկնածուին»:

«Մենք կարծում ենք, որ Հարիսի հետ որևէ իրադարձություն պլանավորելը տեղին չէ, քանի որ միանգամայն հնարավոր է, որ դեմոկրատները դեռ կարող են փոխել իրենց կարծիքը», – ասել է Չենգը:

Ինքը՝ Հարիսը, «X» սոցիալական ցանցում հեգնական արտահայտություն է արել՝ ի պատասխան Թրամփի թիմի այս դիրքորոշման։
«Ինչ վերաբերում է գովաբանված «ցանկացած ժամանակ, ցանկացած վայրում»-ին,-գրել է նա։
Հարիսը դեմոկրատների կողմից բարձրաձայնված նախագահի միակ թեկնածուն է և ունի գրեթե բոլոր առաջատար կուսակցական գործիչների աջակցությունը:
Պարբերականն արձանագրում է, որ հունիսի 27-ին Թրամփի և ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի բանավեճը հօգուտ հանրապետականի խաղաց և հարված հասցրեց դեմոկրատներին։ Գործող նախագահի վատ ելույթը կուսակցությունում խուճապ առաջացրեց՝ կապված նրա տարիքի հետ՝ ի վերջո, դուրս թողնելով Բայդենին մրցապայքարից և հանգեցնելով նրան Հարիսով փոխարինելուն: