Օլիմպիական խաղերի բացման օրը Ֆրանսիայում գնացքների երթևեկությունը խաթարվել է

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Անցած գիշեր մի շարք երկաթուղային գծերում դիտավորյալ հրկիզումներից հետո Ֆրանսիայի արագընթաց գնացքների (TGV) շարժը  խոչընդոտվել է Օլիմպիական խաղերի բացման օրը, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի ազգային երկաթուղիների ընկերության (SNCF) հաղորդագրությունը: Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Փարիզում տեղի կունենա այսօր երկոյան ։

«Այս գիշեր SNCF-ը դարձել է մի քանի միաժամանակյա չարամիտ հարձակումների թիրախ, որոնք ազդել են Ատլանտյան, Հյուսիսային և Արևելյան արագընթաց գնացքների գծերի վրա: Դիտավորյալ հրկիզումը կատարվել է մեր օբյեկտներին վնաս պատճառելու նպատակով», – ընկերության հայտարարությունը մեջբերում է հեռուստաալիքը։ Առավոտյան ընկերությունը հայտնել է, որ գնացքների տեղաշարժի խոչընդոտումն ազդել է շուրջ 800,000 ուղևորի վրա:

Փարիզի և Լիլի միջև հաղորդակցությունը դադարեցվել է վաղ առավոտից, գնացքների բնականոն երթևեկության վերականգնումը սպասվում է միայն հուլիսի 29-ին, ասվում է SNCF-ի կայքէջում։

Բացի այդ, հաղորդակցությունն ընդհատվել է Փարիզի և երկրի արևմուտքում գտնվող Տուր և Լը Ման քաղաքների միջև։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև արևելյան ուղղությամբ։ SNCF-ը հայտնել է, որ «չարագործների ակտ» է կանխվել հարավարևելյան ուղղությամբ․ այնտեղ խափանումների մասին հաղորդումներ չեն եղել։