ԱՄՆ-ն Ուկրաինային լրացուցիչ 2 միլիարդ դոլարի ռազմական օգնություն կհատկացնի

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կկարողանա լրացուցիչ 2 միլիարդ դոլար հատկացնել Ուկրաինային օգնելու համար։ Դա պայմանավորված է տեխնիկայի արժեքի վերագնահատմամբ, որը Պենտագոնն արդեն ուղարկել է Ուկրաինայի ԶՈՒ-ին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Սարքավորումների արժեքի գնահատման հարցում անճշտություններ էին եղել դեռևս 2023 թ․ին։ Այդ ժամանակ պարզվել էր, որ Ուկրաինա ուղարկված սարքավորումներն արժեն 6,2 միլիարդ դոլարով պակաս, քան նախկինում հաշվարկվել էր։ Դրա շնորհիվ Կիևը կարողացել էր լրացուցիչ օգնություն ստանալ այն ժամանակ, երբ ԱՄՆ Կոնգրեսը դեռ չէր ընդունել Ուկրաինային աջակցելու օրինագիծը, և բոլոր հաստատված միջոցները սպառվել էին։

Այժմ պարզվում է, որ թերագնահատման մասշտաբներն ավելի մեծ են և կազմում են 8,2 միլիարդ դոլար։ ԱՄՆ Հաշվիչ պալատի զեկույցում ասվում է, որ նման անհամապատասխանությունների պատճառը Կիևին հատկացվող օգնության գնահատման հստակ չափանիշների բացակայությունն է։

Reuters-ը նշում է, որ դեպքերից մեկում 10 միավոր սարքավորումները սկզբում գնահատվել են մոտավորապես 7 միլիոն դոլար, սակայն դրանց ուղեկցող փաստաթղթերում ասվում է, որ դրանք իրականում ոչինչ չարժեն։