Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Ուկրաինայի երկու շրջանների էներգետիկ օբյեկտներին

Լուրեր

09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռուսական ԶՈՒ-ն հուլիսի 26-ի գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա 22 «Շահեդ» տիպի հարվածային անօդաչու թռչող սարքերով և «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով։ Այս մասին ասել է Ուկրաինայի ԶՈւ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը, գրում է Current time-ը։

Նրա տվյալներով՝ ԱԹՍ-ներից 20-ը խոցվել է ՀՕՊ համակարգերով Խերսոնի, Սումիի, Ժիտոմիրի և Չեռնիգովի շրջաններում։ Հրթիռը արձակվել է Դոնեցկի շրջանի վրա, դեռևս չի հաղորդվում հարվածի հետևանքների մասին։

«Ուկրէներգո»-ից հայտնել են, որ գիշերը ռուսական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել ընկերության էներգետիկ օբյեկտներին Ժիտոմիրի և Չեռնիգովի շրջաններում։ Ժիտոմիրի շրջանի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության, սակայն առավոտից էլեկտրամատակարարումը վերականգնվել է։

Չեռնիգովի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսն էլ հայտնել է Նիժին քաղաքում ենթակառուցվածքային օբյեկտին և բնակելի հանրակացարանին հարվածի մասին։ Նրա խոսքով՝ մեկ խաղաղ բնակիչ վիրավորվել է։

Ժիտոմիրի շրջանում անօդաչու թռչող սարքերի բեկորներից վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները և էներգետիկ օբյեկտները։ Տեղի վարչակազմի ղեկավար Վիտալի Բունեչկոն իր տելեգրամ ալիքում հայտնել է, որ ոչ ոք չի տուժել։