Գլխավոր դատախազն ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի դեմ պայքարը խստացնելու հանձնարարական է տվել

Լուրեր

30.04.2026 | 23:18
ՀՀ 4 քաղաքում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
30.04.2026 | 22:58
«Նուբարաշեն-Արին-Բերդ» ջրատարի վթարման հետևանքով Երևանի և Արարատի մարզի մի շարք հասցեներում 21 ժամ ջուր չի լինի
30.04.2026 | 22:37
Մայիսի եղանակի կանխատեսումը
30.04.2026 | 22:19
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Լա Սկալայի օպերային թատրոնի համագործակցությունը՝ Օմանում
30.04.2026 | 22:02
Բելգիայում ՀՀ դեսպանը Եվրախորհրդարանին շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին աջակցող բանաձևի համար
30.04.2026 | 21:46
Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության հաղթողները
30.04.2026 | 21:29
Այսօրվա փաստաթղթի ստորագրումը նշանակալի քայլ է գյուղական զարգացման ամրապնդման ճանապարհին. Պապոյան
30.04.2026 | 21:13
Cloudflare-ը ռուսական MAX մեսենջերը լրտեսական հավելված է ճանաչել
30.04.2026 | 21:00
ՔՊ-ն տապալել է բարեփոխումները, «Ուժեղ Հայաստանը» մաքուր ռուսական ուժ է. մենք այլընտրանք ենք առաջարկում. Հայկ Մարության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 20:48
Մեր ազգն այժմ պետք է կենտրոնանա ներկայի և ապագայի վրա, այլ ոչ թե մնա անցյալում. Արարատ Միրզոյանի հարցազրույցը France 24-ին
30.04.2026 | 20:39
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
30.04.2026 | 20:27
Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին
30.04.2026 | 20:13
Գեղամ Գևորգյանը` հեղուկ գազի դեֆիցիտի մասին
30.04.2026 | 20:00
Ադրբեջանը ոչնչացնում, յուրացնում է հայկական հետքը․ սա թույլ չի տալիս լիարժեք հավատալ խաղաղությանը․ Դիաննա Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.04.2026 | 19:47
Չեմպիոնների լիգայում հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 25-ին խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզի դատախազությունում՝ ուղղված ապօրինի ընդերքօգտագործման դեմ պայքարի․ տեղեկացնում են ՀՀ ԳԴ-ից:

Խորհրդակցությանը մասնակցել են Գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Փանոսյանը, Արմավիրի մարզի դատախազ Վահան Սարգսյանը, մարզի դատախազության դատախազները:

Վահան Սարգսյանը, անդրադառնալով ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման և պետությանը պատճառված վնասի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին, ընդգծել է, որ քրեական վարույթները հիմնականում վերաբերում են ֆիզիկական անձանց կողմից առանց թույլտվության և լիցենզիայի հողամասից կամ ջրային տարածքից ավազի արդյունահանման, իրավաբանական անձանց կողմից իրենց տրված լիցենզիայի տարածքից դուրս կատարվող արդյունահանման, ձկնաբուծարաններ կառուցելու անվան տակ ավազի արդյունահանման դեպքերին և իրավաբանական անձանց կողմից իրենց լիցենզիայով սահմանված տարածքում թույլ տրված չարաշահումներին:

«Հաղորդումները հիմնականում Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնից, Ազգային անվտանգության ծառայությունից ու Ոստիկանությունից են ստացվում այն դեպքում, երբ առաջին հաղորդում ներկայացնողը պետք է լինի համայնքի ղեկավարը, տարածքի վարչական պատասխանատուն. անհնար է՝ համայնքի տարածք մտնեն մեծ քանակի մեքենաներ և տեխնիկա ու համայնքի ղեկավարը տեղյակ չլինի դրանց մասին»,- ընդգծել է Վահան Սարգսյանը՝ հավելելով, որ խնդրի մասին բարձրաձայնել է նաև մարզխորհրդի նիստում:

Վահան Սարգսյանի խոսքով՝ 2023 թվականի ընթացքում հողը փչացնելու, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու, ապօրինի ձեռնարկատիրություն ծավալելու դեպքերով նախաձեռնվել է 38 քրեական վարույթ, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 10 քրեական վարույթ: «8 քրեական վարույթի շրջանակում ունենք շուրջ 130 մլն դրամի վերականգնում»,- նշել է մարզի դատախազը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը մարզի դատախազին տվել է մի շարք հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ: