Օրակարգի՞, թե՞ քվորման համար տապալվեց Սահմանադրական բարեփոխումների նիստը. կողմերը հակադարձում են իրար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.02.2026 | 14:22
Իրանում վերսկսվել են բողոքի ցույցերը. ակցիաներ են անցկացվել երկրի մի քանի բուհերում
22.02.2026 | 13:42
Բուքինգհեմյան պալատը ոստիկանությանը կտրամադրի նախկին արքայազն Էնդրյուի բոլոր արխիվների հասանելիությունը․ The Wall Street Journal
22.02.2026 | 13:09
Երևանում սպասվում են տեղումներ՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով
22.02.2026 | 12:41
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
22.02.2026 | 12:22
Հերթական ֆինանսական բուրգն է տարածվում հայկական սեգմենտում, այս անգամ gxmcoin անվանումով․ ՆԳՆ
22.02.2026 | 12:02
ԱՄՆ-ը հոսպիտալային նավ է ուղարկել Գրենլանդիայի ափերի մոտ․ Թրամփ
22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
Բոլորը

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի երեկվա նիստը չկայացավ․ խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ խորհրդի իշխանական ներկայացուցիչների համար անհաճո օրակարգն է եղել պատճառը։

2015 թվականին ընդունված սահմանադրական փոփոխություններով՝ խորհրդարանական ընտրություններում առնվազն 51 տոկոս ստացած ուժի մանդատներն այնքան են ավելացվում, մինչև այդ ուժն ունենա կայուն մեծամասնություն՝ 54 տոկոսից ոչ պակաս ձայն։ Եթե կայուն խորհրդարանական մեծամասնություն չի ձևավորվում, ապա կարող է անցկացվել ընտրության 2-րդ փուլ: Հենց այս օրակարգով երեկ պետք է հանդես գար զեկուցող Դանիել Իոաննիսյանը, որի խոսքով, հետաձգման մասին իրենք պատահաբար են տեղեկացել՝ նիստից ժամեր առաջ։

Խորհրդի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, թեև հակված չէ կարծել, որ նիստը միտումնավոր չի կայացել, սակայն վստահ է՝ իշխանությունը չի ցանկանում օրակարգում տեղ գտած փոփոխությունը հաստատել։

Արդարադատության նախարարությունը Factor TV-ին տված գրավոր պատասխանում նշում է՝ հետաձգման որևէ միտում չի եղել․ նիստը չի կայացել, քանի որ քվորումն ապահովված չի եղել.

«Սահմանադրական բարեփոխումների խորհրդի վերջին նիստը տեղի էր ունեցել հուլիսի 17-ին: Նիստի ավարտից անմիջապես հետո քարտուղարությունը ըստ ընթացակարգի Սահմանադրական բարեփոխումների խորհրդին առաջարկ է ներկայացրել հաջորդ նիստի օրվա և ժամի մասին` առաջարկելով նիստը կազմակերպել հուլիսի 23-ին և խնդրելով խորհրդի անդամներին հաստատել իրենց մասնակցությունը: Արձագանք ստացվել է խորհրդի երեք անդամների կողմից, այնինչ նիստը իրավազոր լինելու համար անհրաժեշտ է լինում խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելիի մասնակցությունը: Այժմ խորհուրդը պետք է որոշի նիստի անցկացման այլ օրն ու ժամը»,- նշվում է գերատեսչության պատասխանում։

Դանիել Իոաննիսյանը սակայն հակադարձում է՝ եթե նիստը հրավիրվեր, քվորումը ևս կլիներ։ Իսկ ի՞նչ կպատահի, եթե կայուն մեծամասնությունից հրաժարվելու օրակարգը քննարկվի խորհրդի հաջորդ նիստին։ Իոաննիսյանը մտահոգություն ունի, որ այդ դեպքում հնարավոր է՝ սպասվող ընտրություններին չհասցնեն փոփոխություններն ամրագրել։

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել է 2022 թվականի հունվարին՝ վարչապետի որոշմամբ։ Խորհրդի նախագահ էր նշանակվել այն ժամանակ Արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը, հիմա այդ պաշտոնին է Գրիգոր Մինասյանը, որը երեկվանից 1 ամսով արձակուրդ է մեկնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան