Արա Բաբլոյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին

Լուրեր

16.03.2026 | 14:26
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը 2-րդն է ԵԱ-ի թիմային պայքարում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.03.2026 | 14:14
1-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում է․ Արաբկիր ԲԿ-ի խոսնակ
16.03.2026 | 14:03
Սիները և Սաբալենկան՝ Ինդիան Ուելսի «Մասթերսի» հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 13:55
Իսրայելը հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանում ոչնչացրել է Ալի Խամենեիի ինքնաթիռը
16.03.2026 | 13:47
Խորթ մայրը ձերբակալվել 1-ամյա երեխային ծեծելու կասկածանքով. մանրամասներ աղմկահարույց դեպքից
16.03.2026 | 13:44
Ռազմիկ Գրիգորյանը հրապարակել է Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը
16.03.2026 | 13:35
Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հետ հեռախոսազանգն ընդհատվել է
16.03.2026 | 13:27
Գրանցվել է 644 դեպք, որից 214-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը
16.03.2026 | 13:16
Պարալիմպիկ խաղեր․ Հայաստանի միակ ներկայացուցիչն ավարտել է ելույթները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 13:05
Թրամփը ցանկանում է հայտարարել Հորմուզի նեղուցը վերահսկելու միջազգային կոալիցիայի մասին և չի բացառում Խարգ կղզու գրավումը. Axios
16.03.2026 | 12:57
Բաքվի երկնքում գիշերը ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 12:50
Ֆինալիսիմայի հանդիպումը չեղարկվել է
16.03.2026 | 12:42
ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուցի բացման հեռանկարները. Կալլաս
16.03.2026 | 12:34
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել. Իրինա Յոլյան
16.03.2026 | 12:30
ԱՄՆ-ը «բանակցում է» Իրանի հետ, բայց Թեհրանը «պատրաստ չէ» պատերազմի ավարտի գործարքի․ Թրամփ
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին. տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվական վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է համագործակցությունը ԵԱՀԿ-ի հետ եւ հույս հայտնել, որ այցը կնպաստի փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը:

Ազգային ժողովի նախագահը կարեւորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընբթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությունը՝ որպես բանակցային գործընթացի հիմնական ձեւաչափ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումն է», – ասել է Արա Բաբլոյանը:

Օրենսդիր մարմնի ղեկավարը մտահոգություն է հայտնել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության կասեցման առնչությամբ:

Անդրադառնալով ներհայաստանյան իրադարձություններին՝ ԱԺ նախագահը նշել է, որ ներքաղաքական որոշ հարցերի շուրջ ավելի վաղ մտահոգություններ էր հնչեցրել եւ այդ համատեքստում էլ իր նախաձեռնությամբ հանդիպումներ են կայացել երկրի վարչապետի, նախագահի եւ մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Թոմաս Գրեմինգերի հետ զրույցում Արա Բաբլոյանն ընգծել է, որ խնդիրները պետք է լուծվեն Սահմանադրության գերակայության պահպանմամբ եւ որ լուծումներին ուղղված քաղաքական կոնսենսուսի պետք է գալ համապատասխան քաղաքական քննարկումների մթնոլորտում:

Թոմաս Գրեմինգերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծել է, որ այցի նպատակն է Հայաստանի հետ հարաբերությունների ու համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը: Գրեմինգերը նշել է, որ թեեւ ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակը դադարեցրել է իր գործունեությունը, սակայն կազմակերպությունը շարունակելու է բոլոր հնարավոր ձեւերով առաջ մղել Հայաստանի հետ համագործակցությունը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը, կարեւորելով Հայաստանի եւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ-ի միջեւ ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, նշել է, որ վերջինս պատրաստակամ է Հայաստանին օժանդակել ընտրական բարեփոխումների գործընթացում:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից՝ Թոմաս Գրեմինգերը փաստել է, որ իբրեւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար՝ պատրաստակամ է հնարավորինս աջակցել ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահներին:

Զրուցակիցներն անդրադարձել են կոռուպցիայի դեմ պայքարին, տարածաշրջանային խնդիրներին, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: