Ինչպես է ԲԷՑ-ից 12 մլն դրամով որպես ջարդոն լիկվիդացված տրանսֆորմատորը հայտնվել «Միկմետալ» ընկերությունում․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

«ԲԷՑ-ից 310 մլն դրամ առաջիկա օրերին կվերադարձնենք պետբյուջե։ Այնտեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, օրինակ, պարզ դարձավ, որ ԲԷՑ-ի տնօրեններից մեկն իր առանձնատունը կառուցել է աշխատողների հաշվին, աշխատակիցները տնօրենի հրահանգով կառուցել են իր տունը։ Սրանց վերաբերյալ մանրամասներ դեռ չեմ կարող ներկայացնել, պարզապես ասեմ, որ ԲԷՑ-ում ստուգումները դեռ չեն ավարտվել»,- այս մասին այսօր իր պաշտոնավարման 100 օրվա ամփոփման ժամանակ ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ 

«ԲԷՑ-ում կատարված մեկ այլ ուսումնասիրության արդյունքում ականատես եղանք, օրինակ, որ ածելիով ջնջել էին տրանսֆորմատորների գները, որով ձեռք են բերել, հետո գրիչով նոր գին էին գրել,  և դա կատարվել է 21-րդ դարում։ Մեկ այլ դեպքի մասին ևս՝ ԲԷՑ-ում 12 մլն դրամով որպես ջարդոն լիկվիդացված ջարդոնը հայտնվել է «Միկմետալ» ընկերությունում»,- ասաց նա՝ նշելով որ այս գործով հարուցվել է քրեական գործ։ 

Պետական վերահսկողության ծառայության պետը նաև նշեց, որ ուսումնասիրություններ են սկսել Պաշտպանության նախարարությունում, որի արդյունքում պարզվել է, որ իրավապահ մարմիններն այնտեղ քրեական գործեր են հարուցել, իսկ այդ պարագայում իրենց գերատեսչությունը չի կարող շարունակել իր ուսումնասիրությունները, ուստի վարչապետի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ՊՆ-ում ավելի ուշ ստուգումներ անցկացնելու վերաբերյալ։ 

Մանրամասները՝ տեսանյութում։