Լեհաստանը սպառնացել է արգելափակել չինական ապրանքների մատակարարումը Եվրոպա

Լուրեր

07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Լեհաստանի իշխանությունները սպառնացել են փակել դեպի Եվրամիություն չինական ապրանքների արտահանման առանցքային երկաթուղային ճանապարհը՝ որպես արևելյան սահմանին միգրացիոն ճգնաժամի կարգավորման ռազմավարության մաս, գրում է Bloomberg-ը։

Նախագահ Անջեյ Դուդան հունիսի վերջին Պեկին կատարած իր պետական այցն օգտագործել է միգրացիայի և բելառուսական սահմանին բեռների տարանցման խնդիրը միմյանց կապելու համար, գործակալությանը հայտնել են բանակցություններին ծանոթ մի քանի աղբյուրներ: Այդ ժամանակից ի վեր բելառուսա-լեհական սահմանի ապօրինի հատումների թիվը զգալիորեն նվազել է։

Գործակալությունը պարզաբանում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փորձել է լարված իրավիճակ ստեղծել իր երկրի և Լեհաստանի սահմանին։

Իրավիճակը սրվեց մայիսին, երբ միգրանտի կողմից սպանվեց լեհ զինվոր, որից հետո կառավարությունը պարտավորվեց մոտ 2,5 միլիարդ դոլար ծախսել սահմանն ամրացնելու համար։
Ռուսական ներխուժումն Ուկրաինա կտրել է երկաթուղային առևտրային ուղիները, և Բելառուսը դարձել է միակ ճանապարհը դեպի ԵՄ չինական ապրանքների համար, իսկ երթևեկությունը 2024 թվականի առաջին եռամսյակում աճել է 89%-ով: Լուկաշենկոն գոհ է չինական տարանցումների աճից՝ փորձելով փոխհատուցել Մոսկվայից համեմատաբար էժան էներգառեսուրսների և վարկերի համար Մինսկի գրեթե լիակատար կախվածությունը։
Լեհաստանի կողմից բեռների տարանցման օգտագործումը Չինաստանի հետ բանակցություններում «կարող է գործոն լինել» Դուդայի այցից հետո սահմանային անցումների քանակի կրճատման համար, Bloomberg-ին ասել է հանրապետության արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին: «Մենք դեռ շատ զայրացած ենք սահմանին մեր զինվորի սպանության համար»,- նշել է նա։
Լեհաստանի սահմանը խախտելու փորձերը սկսել են ակտիվանալ հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ։ Վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Բելառուսն ու Ռուսաստանը միգրացիան վերածել են զենքի, և Եմենից, Սոմալիից, Աֆղանստանից, Սիրիայից և Իրանից միգրանտներ են շտապում հանրապետություն։
Դուդայի Պեկին այցելությունից հետո սահմանն ապօրինի հատելու փորձերը նվազել են 70%-ով, հայտնել է ներքին գործերի նախարար Թոմաշ Սեմոնյակը։
Արևելյան հետազոտությունների կենտրոնից Կոնրադ Պոպլավսկին կարծում է, որ դեպի ԵՄ չինական արտահանման միայն մի փոքր մասն է գնում Բելառուսով, իսկ Կարմիր ծովով նավագնացության ճգնաժամը և դրա հետևանքները ծովային առևտրի վրա նշանակում են, որ եվրասիական երկաթուղային կապերը վերածնունդ են ապրում: