ԿԺԴՀ-ից բաց թողնված աղբով լցված օդապարիկն ընկել է Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տարածքում

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

ԿԺԴՀ-ից բաց թողնված օդապարիկը վայրէջք է կատարել Հարավային Կորեայի նախագահի գրասենյակի տարածքում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը: Նախագահի անվտանգության ծառայությունն ուսումնասիրել է օդապարիկի պարունակությունը և հայտարարել, որ այն քիմիական, կենսաբանական կամ ճառագայթային վտանգ չի ներկայացնում։ Գերատեսչությունը հավելել է, որ Հարավային Կորեայի զինված ուժերի միացյալ շտաբի պետերի հետ համատեղ շարունակում է վերահսկել իրավիճակը։

Հարավային Կորեայի զինվորականները հուլիսի 21-ին նախազգուշացրել էին, որ Հյուսիսային Կորեան կրկին աղբով լցված օդապարիկներ է արձակել սահմանից այն կողմ: Ինչպես նախորդ դեպքերում, իշխանությունները բնակիչներին կոչ է արել չդիպչել ընկած առարկաներին և այդ մասին հայտնել իրավապահներին կամ զինվորականներին:

Ավելի վաղ Սեուլը վերսկսել էր Հյուսիսային Կորեայի հետ սահմանին բարձրախոսներով հեռարձակումը՝ ներկայացնելով միջազգային նորություններ, տեղեկատվություն ժողովրդավարության և կապիտալիզմի մասին, ինչպես նաև՝ K-pop երաժշտություն։ Հարավկորեական կողմի այս քայլն արձագանք է Փհենյանի՝ օդապարիկներով գործողությունների։