Մոսկվայում ավտոմեքենա է պայթել, որում եղել է ՊՆ սպա

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայում Սինյավինսկայա փողոցի կայանատեղիներից մեկում ավտոմեքենա է պայթել, սեփականատերն ու ուղևորը վիրավորվել են։ Այս մասին հայտնում են  ՌԴ Քննչական կոմիտեից և ՆԳՆ-ից, գրում է Current time-ը։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 24-ի առավոտյան։

Baza տելեգրամ ալիքը  գրում է, որ Toyota Land Cruise մակնիշի մեքենայում եղել են Հետախուզության գլխավոր վարչության սպա և նրա կինը։«112»  տելեգրամ ալիքի տվյալներով տուժածը 49-ամյա գործող զինծառայող Անդրեյ Տ․-ն է։ Նշվում է, որ մեքենան պատկանում է Մոսկվայի մարզի թիվ 33790 զորամասի (ՌԴ արբանյակային կապի 89-րդ կենտրոն) ռադիոկենտրոնի պետի տեղակալ Անդրեյ Տորգաշովին։

Ըստ «Կոմերսանտ»-ի՝ տուժածը ծառայել է Հետախուզության գլխավոր վարչությունում և պատասխանատու է եղել իր ստորաբաժանման կոմունիկացիաների համար։

«Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը հայտնում է, որ Տորգաշովի վնասվածքները ծանր են, երկու ոտքերը անդամահատվել են, կինը վնասվածքներ է ստացել դեմքի հատվածում:

ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել. ըստ «Կոմերսանտ»-ի՝ գործը հարուցվել է սպանության փորձի հոդվածով, սակայն այն կարող է վերաորակվել որպես ահաբեկչություն։ Տելեգրամ ալիքները գրում են, որ, հավանաբար, մեքենայի տակ տեղադրված է եղել պայթուցիկ սարք, որը պայթել է, երբ զինվորականը նստել է մեքենան։