Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը տուգանվել է 300 հազար դրամով՝ սկեսուրին պատկանող ընկերությանը շինթույլտվություններ տալու համար

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 300 հազար դրամով տուգանել է Վաղարշապատի քաղաքապետ Դիանա Գասպարյանին շահերի բախմանն առնչվող գործողություներ կատարելու համար։

Վարչական պատասխանատվության հիմք է հանդիսացել «Հետքի»՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել» վերնագրով հոդվածը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշման մեջ, մասնավորապես, ասված է․ «Գասպարյանը, որպես համայնքի ղեկավար, իր լիազորությունների շրջանակում կայացրել է որոշումներ՝ օրենքի իմաստով իր հետ փոխկապակցված անձի՝ իր ամուսնու մոր բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հողամասի գործառնական նշանակությունը փոխելու վերաբերյալ և անշարժ գույքը բաժանելու և բաժանված գույքային միավորները հասցեավորելու վերաբերյալ: Միաժամանակ, ընդունել է թվով 20 որոշումներ՝ «Նարե պյուս» ՍՊԸ-ի- տնօրեն Ռուզաննա Ասատրյանին շինարարության թույլտվություններ տրամադրելու վերաբերյալ, ով
հանդիսանում է իր ամուսնու մայրը:

Հանձնաժողովը արձանագրում է հետևյալը․

Որոշումների ընդունման արդյունքում նշված որոշումների ընդունման պահին
Դիանա Մնացականի Գասպարյանին հայտնի է եղել նշված վարչական ակտերի
հասցեատիրոջ’ «Նարե պլյուս» ՍՊԸ-ի, և վերջինիս միակ բաժնեմասնակից և տնօրեն Ռուզաննա Ասատրյանի՝ իր հետ փոխկապակցվածության հանգամանքը:

Վկայակոչված հանգամանքով պայմանավորված՝ վարույթի մասնակիցը պարտավոր էր իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա իր մասնավոր շահի ազդեցության չեզոքացում ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, ձեռնպահ մնալ գործողություն կատարելուց, տվյալ պարագայում վերոնշյալ որոշումների ընդունումից, և Օրենքով սահմանված ժամկետում հայտարարություն ներկայացնել հանձնաժողով: Մինչդեռ, վարույթի մասնակիցն օրենքով սահմանված ժամկետում ոչ միայն Հանձնաժողով չի ներկայացրել նշված հայտարարությունը, այլն, որպես համայնքի
ղեկավար, իր լիազորությունների շրջանակում, կատարել է գործողություն՝ ընդունելով որոշումներ իր հետ փոխկապակցված անձի և վերջինիս բաժնեմասնակցությամբ առևտրային կազմակերպության օգտին՝ այդ կերպ հայտնվելով Օրենքի իմաստով շահերի բախման իրավիճակում։

Ինչ վերաբերում է Դիանա Մնացականի Գասպարյանի կողմից ներկայացված
դիրքորոշմանը, համաձայն որի՝ ինքը չի կատարել աանպիսի գործողություն կամ
անգործություն, որն առերևույթ հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել շահերի բախման իրավիճակի առաջացման, քանի որ նշված որոշումները կայացնելիս առաջնորդվել է բացառապես համայնքային շահով, Հանձնաժողովն արձանագրում է, որ յուրաքանչյուր իրավիճակում, երբ վերադաս չունեցող պաշտոնատար անձի գործողությունը կարող է ազդել վերջինիս պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա, նշված իրավիճակի լուծման կապակցությամբ պաշտոն զբաղեցնող անձը պետք է գրավոր հայտարարություն ներկայացնել Հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր: Եթե Հանձնաժողովը եզրահանգում է, որ նշված իրավիճակում առկա չէ շահերի բախում, ապա այդ դեպքում Հանձնաժողովն առաջարկում է շարունակել կամ վերսկսել պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարումը: Իսկ մինչ
Հանձնաժողովի կողմից իրավիճակի լուծմանն ուղղված քայլերի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է ձեռնպահ մնալ հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց»:

Հանձնաժողովը գտնում է, որ Դիանա Մնացականի Գասպարյանի դիրքորոշումն առ այն, որ Ռուզաննա Ասատրյանը չի կարող հանդիսանալ իր հետ փոխկապակցված անձ, քանի որ ինքը վերջինիս հետ համատեղ չի բնակվում և վարում է առանձին տնտեսություն, անհիմն է։

Անժելա Պողոսյան