Մոսկվայում մտադիր են Ռուսաստանից մեկնածների տվյալների բազա ստեղծել

Լուրեր

09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:16
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
Բոլորը

Ռուսաստանի ՆԳՆ-ն առաջարկել է ստեղծել Ռուսաստանից հեռացած քաղաքացիների տվյալների բազա։ Այս առաջարկը տեղ է գտել  Վլադիմիր Պուտինին ներկայացված ծայրահեղականության դեմ պայքարի նոր ռազմավարության նախագծում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Մասնավորապես, առաջարկվում է վարել «ծայրահեղական կազմակերպություններին մասնակցելու, ինչպես նաև՝ ոչ բարեկամ պետությունների օտարերկրյա կենտրոններում վերապատրաստում անցնելու համար» Ռուսաստանից հեռացածների հաշվառում։ Թե կոնկրետ ովքեր են ներառվելու տվյալների բազայում, ինչպես նաև, թե ինչ տվյալներ պետք է պարունակի այն, չի նշվում։

Ինչպես հուլիսի սկզբին հաղորդել էր գործակալությունը, համացանցում հայտնվել է ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո երկիրը լքած ռուսների տվյալների բազան։ Ցուցակից դուրս եկած անձի «Ռուսաստանի Դաշնությունից 2022-2024թթ. հեռացածներ» քարտը պարունակում է նրա անունը, ազգանունը և հայրանունը, ծննդյան ամսաթիվը, ինչպես նաև երկիրը լքելու ամսաթիվը, ուղղությունը և պատճառ»: Այդպիսի «պատճառները» ընդամենը երեքն են՝ «Հատուկ ռազմական օպերացիայի սկիզբը», «զորահավաքի հայտարարումը» և «Վագների ապստամբությունը»։

Ցուցակը կազմվել է՝ օգտագործելով ավիաընկերությունների տվյալները, ինչպես նաև տեղեկությունները ծովով, ավտոմոբիլային ճանապարհով  և անգամ ոտքով երկիրը լքածների մասին։ Այդուհանդերձ՝ «Ագենստվոն» ստուգել էր 2022-2023 թվականներին Ռուսաստանից հեռացած 10 մարդկանց մասին հրապարակված տվյալները, որոնցից երկուսին չէր հայտնաբերել տվյալների բազայում։ Լրագրողները սխալներ էին հայտնաբերել ևս երկու մարդկանց տվյալներում։