Քամալա Հարիսը բավականաչափ աջակցություն է ստացել նախագահի պաշտոնում առաջադրվելու համար

Լուրեր

23.06.2026 | 16:06
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հուլիսի 1-ին Հայաստան կայցելի. Politico
23.06.2026 | 15:54
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Կրիվոյ Ռոգը․ զոհվել է 3, վիրավորվել՝ 23 մարդ
23.06.2026 | 15:43
Ռուսաստանի ևս մի քանի շրջաններում բենզինի և դիզելային վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
23.06.2026 | 15:37
Ինչի համար են խուզարկել Իշխան Սաղաթելյանի տունն ու մեքենաները․ քրեական վարույթ է նախաձեռնվել
23.06.2026 | 15:35
Բեկում ուռուցքաբանության ոլորտում․ նանոռոբոտ է ստեղծվել՝ քաղցկեղային ուռուցքի կետային ոչնչացման համար
23.06.2026 | 15:27
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23.06.2026 | 15:26
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
23.06.2026 | 15:18
Տեղից բարբաջում էին, ես հորդորեցի լռել, ապա դուրս հրավիրեցի. փոխքաղաքապետը` ծեծկռտուքի մասին
23.06.2026 | 15:10
Ծեծկռտուք Երևանի ավագանու նիստում // Ուշակովը՝ Մոսկվա Փաշինյանի այցի մասին․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 15:02
«Կաշիներդ քերթվելու ա». Ավինյանը` ընտրություններին մասնակցած ընդդիմադիրներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:53
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանի կողմից, իբր, «ադրբեջանցիների էթնիկ զտումների» մասին համաժողով է նախաձեռնել
23.06.2026 | 14:47
Երևանի փոխքաղաքապետը` դահլիճի ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:39
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
23.06.2026 | 14:32
Տիկինը ավելորդ խոսեց. Անի Խաչատրյանը` իր և Աննա Ավետիսյանի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 14:26
Իրենք հրահրեցին, մենք պատասխանեցինք. ավագանու իշխանական անդամը` ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը ապահովել է բավական թվով պատվիրակների պաշտոնական աջակցությունը Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու դառնալու համար, հաղորդում է Associated Press-ը:

«Մինչև երկուշաբթի ուշ երեկոյան, Հարրիսին աջակցել են առնվազն 2,579 պատվիրակներ, AP-ի տվյալներով՝ սա ավելին է, քան 1,976 պատվիրակները, որոնք անհրաժեշտ էին քվեարկության առաջին փուլում հաղթելու համար», – գրում է գործակալությունը:

«Մինչ շարունակվում է պատվիրակների աջակցությունների ստացումը, Հարիսին արդեն իրենց աջակցությունն են հայտնել 1976-ից ավելի պատվիրակներ»,- հաղորդում է CNN-ը:

Հեռուստաալիքը նշում է, որ իրենց հաշվարկները հիմնված են պատվիրակների և պետական պատվիրակությունների աջակցության հրապարակային հայտարարությունների, պատվիրակների հետ զրույցների և սեփական նյութերի վրա:
Այս թվերը վերջնական չեն, և հաստատումը չի նշանակում պաշտոնական առաջադրում. պատվիրակները դեռ պետք է քվեարկեն կուսակցության համագումարում, որը բացվելու է օգոստոսի 19-ին Չիկագոյում: Միաժամանակ, ինչպես հաղորդում է CNN-ը, դեմոկրատները հույս ունեն, որ Հարիսի թեկնածությունը կհաստատեն օգոստոսի 7-ից առաջ։