Երևանում առժամանակ ծառեր չեն հատի․ դատարանը վարույթ է ընդունել ընդդիմադիր խմբակցության հայցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.06.2026 | 01:34
5.5 մլրդ դոլար. աշխարհի ամենաթանկ ստադիոնում ԱՄՆ-Թուրքիա հանդիպման ետնաբեմը Factor TV-ի թղթակցի աչքերով
27.06.2026 | 01:05
ԱԱ-2026. Դեմբելեի հեթ-տրիկը հաղթանակ բերեց Ֆրանսիային, Սենեգալը խփեց 5 գոլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:30
Հունիսի 29-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.06.2026 | 23:19
Վթար Շաղատ գյուղում․ վարորդը տեղում մահացել է
26.06.2026 | 23:08
«Նոր Ուժ»-ն այլևս չի մասնակցի ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործով նիստերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 23:00
Մեկ օր ժողովուրդը կասի իր խոսքը, և դա կլինի որոշիչ. կասենք` այդ օրը երբ է. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.06.2026 | 22:47
Ադրբեջանը ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր է․ դաշինքի հատուկ ներկայացուցիչ
26.06.2026 | 22:33
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
26.06.2026 | 22:30
Գիտնականներն արհեստական բանականության միջոցով ընթերցել են Վեզուվ հրաբխի ժայթքման ժամանակ այրված հին մագաղաթը
26.06.2026 | 22:15
Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը
26.06.2026 | 22:01
ԱՄՆ Գերագույն դատարանը Սպիտակ տանը թույլատրել է ներգաղթյալների մի մասին զրկել պաշտպանությունից
26.06.2026 | 21:49
Պուտինը ստորագրել է բջջային սարքերի համար IMEI կոդերի միասնական տվյալների բազայի մասին օրենքը
26.06.2026 | 21:48
Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են սահմանային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման ընթացքը
26.06.2026 | 21:40
Կեղծ երկրաշարժի կանխատեսում Կոտայքում․ ում է խանգարում Firebird-ի 5 միլիարդանոց AI կենտրոնը․ ԱՉՔԻ ՏԱԿ
26.06.2026 | 21:30
Սպառնալիք կա Նարիշկինի խոսքում, բայց ասաց կհանդուրժեն, եթե ՀՀ-ն Արևմուտքի հետ շփվի՝ ՌԴ-ի հետ հարաբերություն պահելով․ Տիգրան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանում կենսունակությունը կորցրած ծառերի փոխարինում առժամանակ տեղի չի ունենա․ Վարչական դատարանը վարույթ է ընդունել Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանի դատական հայցն ընդդեմ քաղաքապետարանի։ Խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը մանրամասնում է՝ իրենք խնդրել էին պարտավորեցնել քաղաքապետարանին ձեռնպահ մնալ առանց համապատասխան ՇՄԱԳ եզրակացության կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինելուց։

Այս և նախորդ տարի մասնագետներն ու բնապահպանները պարբերաբար ահազանգում էին, որ Երևանի փողոցներից հատվում են առողջ ծառեր և դրանց փոխարեն քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տնկում է Երևանի կլիմային ոչ համապատասխան, ռիսկային ծառատեսակներ, ինչպիսիք են սակուրան, հուդայածառը, ալբիցան, ձիակասկը և այլն։

ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասում է՝ կանաչ տարածքների վերաձևավորումը Երևանի քաղաքապետարանի մասնագիտական հիմնարկի տիրույթում է և դրա համար ՇՄԱԳ եզրակացություն անհրաժեշտ չէ։

Քրիստինա Վարդանյանը հակադարձում է՝ ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ցանկացած գործողություն պահանջում է ՇՄԱԳ փորձաքննություն, որը ծառերի փոխարինման տվյալ ծրագրի շրջանակում չի իրականացվել։

2025 թվականի փետրվարի 4-ին տեղի կունենա նախնական դատական նիստը, իսկ մինչ այդ Երևանում առանց ՇՄԱԳ եզրակացության առկայության ծառերի հատում չի իրականացվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան