Պեսկովը չի մեկնաբանել WSJ-ի լրագրող Գերշկովիչի փոխանակման հեռանկարը

Լուրեր

07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
Բոլորը

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել The Wall Street Journal-ի (WSJ) լրագրող Էվան Գերշկովիչի փոխանակման հնարավորությունը։ Հուլիսի 19-ին Սվերդլովսկի շրջանային դատարանը նրան մեղավոր է ճանաչել լրտեսության մեջ (ՌԴ Քրեական օրենսգրքի 276-րդ հոդված) և դատապարտել 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, փոխանցում է «Կոմերսանտը»։

Ճեպազրույցում լրագրողները Դմիտրի Պեսկովին հարցրել են՝ արդյո՞ք Էվան Գերշկովիչի «անսպասելի արագ» դատավճիռը ցույց է տալիս, որ նրա փոխանակման հարցը կարող է լուծվել մինչև նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրությունները։
«Ես ոչինչ չունեմ այս հարցին պատասխանելու, այն թողնում եմ անպատասխան»,- ասել է Դմիտրի Պեսկովը։
Էվան Գերշկովիչը կալանքի տակ է 2023 թվականի մարտի 30-ից։ Գործի դատաքննությունը սկսվել էր 2024 թվականի հունիսի 26-ին։ Սվերդլովսկի շրջանային դատարանը լրագրողի նկատմամբ դատավճիռը հրապարակել էր արդեն հուլիսի 19-ին։
Հետաքննությունը պարզել է, որ «Էվան Գերշկովիչը ԿՀՎ-ի հանձնարարությամբ գաղտնի տեղեկատվություն է հավաքել «Ուրալվագոնզավոդի» աշխատանքի մասին»։ WSJ-ի խմբագիրները հայտարարել են, որ նա Սվերդլովսկի մարզում եղել է լրագրողական նյութեր գրելու նպատակով։