Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ռումինիան կստեղծեն «Կասպից-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղի

Լուրեր

07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
Բոլորը

Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ռումինիան ծրագրում են  Բուխարեստում քառակողմ միջկառավարական համաձայնագիր ստորագրել «Կասպից ծով-Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղու ստեղծման մասին։ Այս մասին հայտնում է Թուրքմենստանի ԱԳՆ-ն։

Հաղորդվում է, որ Բուխարեստում բանակցություններ են տեղի ունեցել Ռումինիայի տրանսպորտի նախարարության պետքարտուղար Ադրիան Գեորգե Ֆոգիշի և Թուրքմենստանի արտաքին գործերի փոխնախարար Ահմեդ Գուրբանովի միջև։

«Կողմերը հաստատել են իրենց մտադրությունը՝ նախապատրաստել 2024 թվականին Բուխարեստում քառակողմ (Թուրքմենստան – Ադրբեջան – Վրաստան – Ռումինիա) միջկառավարական համաձայնագրի ստորագրումը «Կասպից ծով – Սև ծով» միջազգային տրանսպորտային երթուղու ստեղծման մասին»,-ասվում է Թուրքմենստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև տրանսպորտի ոլորտում նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, տրանսպորտային ոլորտում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև գործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվայնացումը, էներգետիկան, տրանսպորտը, առողջապահությունը, կրթությունը և հետազոտությունը:

Global Gateway նախաձեռնությունը նպատակ ունի մոբիլիզացնել մինչև 300 միլիարդ եվրոյի ներդրում 2021-ից 2027 թվականների ընթացքում։