«Ժառանգություն» կուսակցությունը հրապարակել է իր ընտրական ծրագիրը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին նախատեսվող քաղաքապետի և ավագանու ընտրություններում 12 մասնակիցներից պաշտոնապես 5-րդ համարի ներքո գրանցված «Ժառանգություն» կուսակցությունն այսօր հրապարակեց մայրաքաղաքային իր ամբողջական ծրագիրը:

Ժառանգության ծրագիրը ներառում է հատվածներ, որոնք վերաբերում են  քաղաքացիական իրավատեր ու հաշվետու կառավարմանը, համատիրությունների և քաղաքի զարգացման ծրագրերին, բնապահպանությանը, առողջապահությանը, կրթությանն ու մշակույթին, խաղաղությանն ու պաշտպանվածությանը, օրինական ու պատասխանատու կառուցապատմանը, անօթևանության բացառմանն ու  աշխատատեղերի բացման հրամայականին, մարդավայել կոմունալ սպասարկմանը և որակյալ հանրային ծառայություններին, բարեկարգ, լուսավոր փողոցներին ու ասֆալտապատ ճանապարհներին, հարմարավետ, մատչելի հանրային տրանսպորտին և բարենպաստ գործարար միջավայրին:

Հրապարակման առթիվ «Ժառանգության» քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը կոչ արեց անմիջապես իրականացնել Երևան քաղաքի գույքագրման բազմաոլորտային վերլուծականը`ընդերքից մինչև նրա իրավասության տակ գտնվող յուրաքանչյուր տիրույթ, տարածք ու ծավալ:

 «Երևանը ողջ Հայկական աշխարհի սիրտն ու նյարդային համակարգն է, և մենք բոլորս միասին պետք է աշխատենք, որպեսզի մեր հին ամրոցը դառնա համաշխարհային կարգի ժամանակակից մայրաքաղաք», – ասաց Հովհաննիսյանը: