Սյունիքը կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության ու առևտրի գործում․ Մեհդի Սոբհանի

Լուրեր

20.02.2026 | 09:43
Երևանի շենքերից մեկի բակում ավտոմեքենաներ են այրվել
20.02.2026 | 09:33
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
20.02.2026 | 02:07
Ադելիա Պետրոսյանը մեդալ չնվաճեց ձմեռային Օլիմպիական խաղերում
19.02.2026 | 23:55
Եպիսկոպոսաց հավաքը հանդես է եկել հայտարարությամբ
19.02.2026 | 23:40
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 23:29
Իսակովի պողոտայում ավտոմեքենա է այրվել. կա տուժած
19.02.2026 | 23:24
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին
19.02.2026 | 23:16
Բաքուն Մոսկվային մեղադրում է Ալիևի և նրա ընտանիքի դեմ հիբրիդային պատերազմի կազմակերպելու մեջ
19.02.2026 | 23:00
ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների պաշտոններում թեկնածուների ընտրության մրցույթ
19.02.2026 | 22:49
Ռոբոտներով քունգ ֆու-շոու․ ինչպես են նշել չինական նոր տարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 22:37
Հորինվածք է. Telegram-ը պնդում է՝ օտարերկրյա ծառայությունները հասանելիություն չունեն մեսենջերի հաղորդագրություններին
19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին իրանական SNN լրատվական գործակալությանը տված հարցազրույցում կարևորել է  Սյունիքի դերը երկու երկրների հարաբերությունների առևտրի ու անվտանգության հարցում։

«Հարավային Հայաստանը՝ որպես ռազմավարական տարածաշրջան, կարևոր դեր է խաղում Իրանի և Հայաստանի միջև անվտանգության և առևտրի գործում»,- ասել է դեսպանը։

Անդրադառնալով Կապանում  Իրանի գլխավոր հյուպատոսությանը՝ նշել է․

«Այս հյուպատոսությունը բարելավել է սահմանային հաղորդակցությունը և անմիջապես լուծում է խնդիրները»։

Ըստ նրա՝ Իրանի ընտրություններին մարդկանց մասնակցությունը մեծացնելու գործում արդյունավետ է եղել նաև Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ Սոբհանիի խոսքով՝ Կապանում աշխատող իրանցի վարորդները կարողացել են մասնակցել ընտրություններին, և դա ցույց է տալիս հյուպատոսության կարևորությունը Հայաստանում բնակվող իրանցիների գործերի առաջմղման գործում։ Հյուպատոսությունը կազմակերպում է նաև պարսկերենի դասընթացներ տեղի բնակչության և հայ մաքսավորների համար։

Դեսպանը իր հարցազրույցում խոսել է նաև երկու երկրների միջև տնտեսական ու էներգետիկ համագործակցությունից՝ նշելով, որ առաջիկայում Հայաստան իրանական գազի մատակարարումները կկրկնապատկվեն։