Ռուսաստանը Գերմանիային սպառնացել է միջուկային զենքով՝ ամերիկյան հրթիռների տեղակայման համար

Լուրեր

11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Ռուսաստանը կարող է «միջուկային սարքավորումներով» հրթիռներ տեղակայել՝ ի պատասխան Գերմանիայի տարածքում ամերիկյան հեռահար հրթիռների տեղակայման։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է The Moscow Times-ը։

«Ես ոչ մի տարբերակ չեմ բացառում. եթե Գերմանիայի Դաշնային կառավարության ներկայացուցիչներն արդարացված համարեն որոշակի էսկալացիոն միջոցառումներ սկսելը այն պատրվակով, ինչ ունենք կոնկրետ այս տարածաշրջանում (Կալինինգրադի մարզ), ապա մենք փոխհատուցման միջոցների առումով կարձագանքենք այնպես, ինչպես մեզ համար ամենաընդունելին կլինի»,- ասել է Ռյաբկովը։

Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Գերմանիայում հեռահար հարվածային համակարգեր կտեղակայի 2026 թվականին։ Դրանք կներառեն SM-6 զենիթային հրթիռներ, Tomahawk թևավոր հրթիռներ և փորձարարական ոչ միջուկային գերձայնային զենքեր:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն այս որոշումը բացատրել է երկրի անվտանգության ապահովմամբ և «պատերազմը կանխելու» միջոցներով։ Նա բացառել է Ուկրաինայում հակամարտության սրումը և Գերմանիայում ամերիկյան զենքի պատճառով Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առճակատումը։

Ավելի ուշ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարել է, որ գերմանական տարածքում ամերիկյան գերձայնային զենքի ու թևավոր հրթիռների գտնվելու վայրը դեռ որոշված չէ։ Նա վստահեցրել է, որ խոսքը «սովորական սպառազինության համակարգերի մասին է»։

Ըստ DW-ի՝ եթե ԱՄՆ-ը գերձայնային զենք փոխանցի Գերմանիային, ապա Սառը պատերազմից հետո առաջին անգամ երկրի տարածքում կհայտնվեն զենքի համակարգեր, որոնք կարող են խոցել թիրախները Ռուսաստանում։

Այս ֆոնին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բավական զսպման ներուժ ունի Եվրոպայում ԱՄՆ հեռահար հրթիռների տեղակայման դեպքում, սակայն Մոսկվան պետք է իր հրթիռներն ուղղի եվրոպական երկրների մայրաքաղաքներին։