Լարված հարաբերությունների ֆոնին՝ Ալիևը հանդիպել է Լյուքսեմբուրգի վարչապետին

Լուրեր

09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Լյուք Ֆրիդենի հետ։ Ադրբեջանի նախագահականի  հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել  լյուքսեմբուրգյան կողմի նախաձեռնությամբ։

Ըստ ադրբեջանական կողմի՝ Լյուքսեմբուրգի վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է իր երկրի համար Ադրբեջանի և տարածաշրջանի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև տարածաշրջանում կայունության կարևորությունը։ Նա նկատել է, որ Լյուքսեմբուրգի տարածաշրջանային քաղաքականությունը հավասարակշռված է։

Տեղեկացնելով տարածաշրջանային գործընթացների մասին՝ Ալիևը նշել է տարածաշրջանի նկատմամբ հավասարակշռված քաղաքականության և բոլոր կողմերի դիրքորոշման նկատմամբ հարգալից վերաբերմունքի կարևորությունը։

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերություններին, ընդգծվել է փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված կապերի զարգացման մեծ հեռանկարների առկայությունը, մտքերի փոխանակում է տեղի ունեցել բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, ներդրումների, տրանսպորտի և այլ ոլորտներում Ադրբեջանի և Լյուքսեմբուրգի համագործակցության շուրջ։ Զրույցի ընթացքում նշվել է, թե Ադրբեջանը շատ սերտ հարաբերություններ ունի Եվրամիության և ԵՄ անդամ երկրների հետ։

Ընդգծվել է նաև Ադրբեջանում COP29-ի անցկացման կարևորությունը։ Լյուքսեմբուրգի վարչապետը հայտարարել է, որ մտադիր է մասնակցել այդ միջոցառմանը։

Նշենք, որ այս հանդիպումը տեղի է ունենում երկու երկրների հարաբերությունների լարվածության ֆոնին։ Լյուքսեմբուրգը տարբեր մակարդակներով դատապարտել է 2020 թվականի Բաքվի սանձազերծած ագրեսիան Արցախի, հետագայում էլ՝ Հայաստանի նկատմամբ։ Բացի այդ, քննադատել է Ադրբեջանի ապօրինի գործողությունները Լաչինի միջանցքի շրջափակման ու հայ գերիների պահման վերաբերյալ։

Այս տարի մայիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը Բաքվից պահանջել էր անմիջապես ազատ արձակել  հայ բոլոր ռազմագերիներին, ինչից հետո Բաքուն իր դժգոհությունն էր հայտնել։

Էմմա Չոբանյան