«Կրկին ատելության և խտրական խոսք Հ2-ի եթերում»․ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ընդդեմ Հ2-ի

Լուրեր

25.08.2026 | 20:13
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը կքննեն բժշկական հետազոտություններից հետո
25.08.2026 | 20:00
«Թուրքական ռազմաբազա Գյումրիո՞ւմ»․ կեղծ տեսանյութի տարածման հետքերով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:59
Պայմանագրային զինծառայող է մահացել, ըստ ՊՆ-ի՝ դեպքը տեղի է ունեցել ոչ զորամասում
25.08.2026 | 19:44
Ադրբեջանը կուլիսներում աշխատում է Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը մեղմելու ուղղությամբ․ իսրայելական աղբյուրներ
25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
Բոլորը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացնում է Դիտորդ մարմնի՝ 2024թ․ հուլիսի 12-ի փորձագիտական կարծիքը՝ ՀՌՀ-ն ընդդեմ Հ2-ի։

 

«Դիտորդ մարմինը հերթական անգամ Հ2 հեռուստաալիքի եթերում ատելության և խտրական խոսք է արձանագրել։ Քննելով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից ստացված բողոքը, Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինն արձանագրել է, որ «Հայկական երկրորդ» հեռուստաալիքով (Հ2) հեռարձակված «Հայելի ակումբ» հաղորդման մայիսի 5-ի և 6-ի թողարկման հյուր Էդգար Ղազարյանը և «Պրոֆ Ֆակտ» հաղորդման մայիսի 11-ի թողարկման հյուր Վազգեն Պետրոսյանը մի քանի դրվագներով ատելության և խտրական խոսք են տարածել։ Մասնավորապես, հյուրերը կոչ են արել ոչ իրավական հաշվեհարդար տեսնել հանրային պաշտոնյաների, իրավապահ համակարգի աշխատակիցների և նրանց հարազատների նկատմամբ, ինչը հակասում է Կանոնագրի 5.2 կետում նկարագրված էթիկական սկզբունքներին։

Ընդ որում, հաղորդումը վարողները չեն փորձել ընդհատել ատելության խոսքի տարածումը կամ մեկնաբանել դա։

Բողոքում նկարագրված դրվագներից մեկում ատելության և խտրական խոսք է տարածվել նաև երեխաների նկատմամբ, ինչը հակասում է Կանոնագրի 4.3 կետում նկարագրված էթիկական սկզբունքներին։

ԴՄ-ն իր փորձագիտական կարծիքում հիշեցրել է, որ Հ2 հեռուստաալիքի դեմ բերված շուրջ մեկ տասնյակ բողոքներում արձանագրվել են նմանատիպ խախտումներ։ «Կարծիքների ազատ արտահայտումը բացարձակ իրավունք չէ և կարող է սահմանափակվել, մասնավորապես՝ այլոց իրավունքների և ազատությունների, պատվի ու բարի համբավի, հասարակական անդորրի պաշտպանության նպատակներով, իսկ գնահատող դատողությունները չպետք է հանգեն վիրավորանքի և ատելության խոսքի», – ասվում է Կարծիքի եզրափակիչ մասում։

Նկատենք, որ ԴՄ-ն չի մեջբերել դիմումատուի հիշատակած խնդրահարույց հատվածները՝ խուսափելով ավելորդ անգամ ատելության խոսքը տարածելուց։ Այդուհանդերձ, ուսումնասիրողների համար այդ մեջբերումները հասանելի են»,- ասված է հաղորդագրությունում։

Մանրամասները՝ ԴՄ փորձագիտական կարծիքում։