Հայաստան-Ճապոնիա՝ պատմություն, փաստեր․ ցուցադրություն Ազգային արխիվում

Լուրեր

24.11.2024 | 21:56
Միակն ու անկրկնելին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի արձագանքը՝ Ադրբեջանի տարածքային պահանջներին
24.11.2024 | 21:16
Հայաստանի բասկետբոլի հավաքականը պարտվեց Ավստրիայի թիմին
24.11.2024 | 21:00
«Կանաչ» հիմնադրամներից շատերն այնքան էլ կանաչ չեն. ապաքաղաքական զրույց Ինգա Զարաֆյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 20:47
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում կան տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ
24.11.2024 | 19:08
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտ. 3 անձ տեղափոխվել է հիվանդանոց
24.11.2024 | 18:04
Թբիլիսիում կանայք երթ են անցկացնում․ պահանջում են Բիձինա Իվանիշվիլիի հրաժարականը
24.11.2024 | 17:00
Ֆրանսիայի Բրոն համայնքում Մեղրի քաղաքի պուրակ է բացվել
24.11.2024 | 16:07
1 մլրդ դրամ՝ Երևանի ու մարզերի թատրոնների, համերգային դահլիճների, նվագախմբերի համար գույք, տեխնիկա գնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2024 | 15:26
Ուկրաինան կարող է ավարտել պատերազմը 2025-ին․ Զելենսկին սպասում է Թրամփի առաջարկներին
24.11.2024 | 14:02
Ավտոմեքենայի դուռը փակվել է, 1-ամյա երեխան մնացել է ներսում․ օգնել են փրկարարները
24.11.2024 | 13:40
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով
24.11.2024 | 13:22
ՏԿԵ նորանշանակ նախարարն ընտրվել է ՔՊ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ
24.11.2024 | 12:41
Օտարերկրյա ԶԼՄ-ներում շարունակում են զետեղվել սպառազինության ձեռքբերման մասին կեղծ հրապարակումներ․ ՊՆ
24.11.2024 | 12:19
Ռումինիայում նախագահական ընտրություններ են
24.11.2024 | 11:53
Մխիթարյանն սկսել է ինքնակենսագրական գիրք գրել
Բոլորը

Հայաստանի ազգային արխիվը «Արումենիա-Նիպոն» հայ-ճապոնական գիտամշակութային միության հետ համատեղ կազմակերպել է ցուցադրություն՝ նվիրված հայ-ճապոնական հարաբերությունների պատմությանը․ տեղեկացնում են ՀԱԱ-ի լրատվական ծառայությունից։

Ներկայացված են Հայաստանի ազգային արխիվում պահպանվող փաստաթղթեր, որոնք վերաբերում են հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, գիտական և մշակութային կապերին, Հայկական հարցին և դրա հետ առնչվող Ճապոնիայի մասնակցությանը։

Ցուցադրությանը ներկա էին ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորին Գերազանցություն Աոկի Յուտական և բազմաթիվ այլ հյուրեր։

Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Արթուր Ստեփանյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց նման միջոցառման անցկացումը։

«Մեր նպատակը հայ-ճապոնական փոխհարաբերություների պատմության վերհանումն է, որով սկիզբ է դրվում նոր երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանն ու զարգացմանը»,- ասաց նա բացման խոսքում։

Ազգային արխիվում հետաքրքիր փաստեր են ներկայացված աշխարհում առաջին կին դիվանագետ, 1920-ին Ճապոնիայում Հայաստանի առաջին հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչ Դիանա Աբգարի մասին։

«Մեր երկու ազգերին առնչվող պատմությունները, հարաբերությունների մասին ֆիլմերը, տարբեր փաստաթղթերի առկայությունը վկայում է այն ջերմ զգացումների մասին, որ տածում է Ճապոնիան հայ ժողովրդի հանդեպ։ Շնորհակալություն այս կարևոր միջոցառումը կազմակերպելու համար, մենք միշտ պատրաստ ենք սատարել Հայաստանին»,- ասաց ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Աոկի Յուտական։

Ցուցադրված են կարևոր ու արժեքավոր փաստաթղթեր՝ ազգերի ու ժողովուրդների միջև մարդասիրական վառ դրսևորումներով, որոնք վերաբերում են 1923-ին Ճապոնիայի երկրաշարժի ժամանակ Հայաստանի կողմից ցուցաբերված օգնությանը և, փոխադարձաբար, 1988-ին Սպիտակի երկրաշարժից հետո Ճաոնիայի ցուցաբերած մարդասիրական օգնությանը։

Հայաստանի ազգային արխիվի տնօրենի՝ գիտական գծով խորհրդական Գոհար Ավագյանը նշեց, որ, ընդհանապես, մտադիր են Հայաստանում հավատարմագրված բոլոր դեսպանատների միջոցով ցուցադրել նրանց երկրների առնչությունը մեր ազգի հետ։

«Կարևորությունը մեծ է, որովհետև մեր հասարակությունը տեղյակ չէ շատ փաստերի մասին, փորձում ենք այս կերպ ներկայացնել։ Տվյալ դեպքում՝ կապված Ճապոնիայի հետ, դարերի խորքից եկող կապեր առանձնապես չեն եղել, համայնք չենք ունեցել այնտեղ։ Այդուամենայնիվ, փաստաթղթերը վկայում են, որ առնվազն 20-րդ դարի սկզբից որոշակի հարաբերություններ են հաստատվել, Ճապոնիան միշտ համակրանքով է վերաբերել Հայկական հարցին և՛ Փարիզի վեհածողովին, և՛ դրանից առաջ ու հետո»,- ասաց Գոհար Ավագյանը։

Նրա խոսքով՝ միջոցառումները շարունակական բույթ են կրում, և հաջորդ ցուցադրությունը, ի պատիվ Շառլ Ազնավուրի 100-ամյակի, վերաբերելու է հայ-ֆրանսիական հարաբերություններն։